Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռիհանան միկրոֆոնով հարվածել է երկրպագուներից մեկին

Gevorg Ginosyan
Հեղինակ`
Gevorg Ginosyan
15:29, կիրակի, 30 հունիսի, 2013 թ.
Ռիհանան միկրոֆոնով հարվածել է երկրպագուներից մեկին

Այն, որ Ռիհանան անդադար հայտնվում է աղմկալի պատմությունների կենտրոնում, ոչ մեկի համար զարմանալի չէ: Այս անգամ համերգներից մեկի ժամանակ Բարբադոսի գեղեցկուհուն դուր չի եկել այն, որ երկրպագուներից մեկը փորձել է իրեն ձեռք տալ։ Ռիհանան, առանց երկար մտածելու, միկրոֆոնով ամբողջ ուժով հարվածել է երկրպագուին և շարունակել երգել: «Ես ընդամենը ձեռքս մեկնեցի դեպի նա, և միկրոֆոնով հարված ստացա ուղիղ աչքերիս արանքում: Ես ցնցված եմ՝ իմ կուռքից նման բան չէի սպասում», –պատմել է Ռիհանայի երկրպագուն:

Հաշվի առնելով ամերիկյան դատական համակարգը և այն հանգամանքը, որ հարվածը տեսագրվել էր բջջային հեռախոսով՝ տուժած երկրպագուն կարող է հայց ներկայացնել դատարան և հայտնի երգչուհուցմի կլորիկ գումար ստանալ:

Աղբյուրը` http://www.7or.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5238 | 1 | 0
Facebook