Հունիսի 24-ից ամեն օր Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցին կազմակերպում է մեկ շաբաթյա ճամբար, որին մասնակցում են գյուղի և հարակից տարածքների շուրջ 130 երեխաներ: Անցկացվում է հոգևոր ընթերցանություն, Աստվածաշնչի ուսուցում, մանկական խաղեր, ինտելեկտուալ մրցույթներ, հոգևոր երգերի ուսուցում: Բակային ճամբարին մասնկացում է նաև եկեղեցու «Մուշ» պարային համույթը, մանկական երգչախումբը: Գյուղի բարերարների կողմից երեխաները հյուրասիրվում են քաղցրավենիքով: Հունիսի 30-ին Սուրբ Պատարագի ավարտով կամփոփվեն ճամբարի աշխատանքները: