Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՕՐԵՆՔՈՒՄ

Arman Grigoryan
Հեղինակ`
Arman Grigoryan
15:03, հինգշաբթի, 27 հունիսի, 2013 թ.
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՕՐԵՆՔՈՒՄ
     Խտրականության դեմ օրենքի նախագծի մշակման մասին խոսում են շատերը. քննարկում են, կարծիք են հայտնում, սակայն, զարմանալիորեն, օրենքի նախագծի տեքստի և ոչ մի օրինակ հնարավոր չէ ունենալ. գոնե ծանոթանալ հանրային տարբերակով, ասենք, հաշվի առնելով հանրային կարևորությունը, այն տեղադրվեր Համացանցում.... բայց ոչ չարվեց, թեև ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ կլիներ եթե դրվեր.... ինչևէ սա դեռ մի բացն է, որի մասին ասում եմ ....
     Ընկերներս միջոցով կարողացա ճարել նախագծի մի քանի տարբերակները ու հատկապես, որքան հիշում եմ, նախնական տարբերակը և ով զարմանք .... նախագծի տեքստի մեջ իրավահավասարության մասին խոսող հատվածում հասարակական խմբերին թվարկելիս ես իմ աչքերով կարդացի նաև «սեռական կողմնորոշում» բառակապակցությունը կամ տերմինը այս դեպքում, որը քննարկումների ժամանակ, թերևս հասարակական ճնշման ազդեցությամբ հանվել է տեքստի հետագա տարբերակների միջից, բայց պահպանվել են «գենդեր» և «սոցիալ հոգեբանական առանձնահատկություններ» տերմինները: Այսքանը տեսնելուց հետո եթե ոչ ես, ապա գոնե որևէ մեկը կարող է այլևս հավատի թեկուզ տարրական նշույլ ունենալ օրինագծի նախաձեռնող ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի, ու նրա աշխատակազմի, նրանց հնչեցրած խոսքի հանդեպ, որ ինչ որ մի հերթական գրանտաբեր օրինագիծ չի սաղացվում մեր գլխին: Բացի այս, ես որպես ՀՀ քաղաքացի իրավունք ունեմ կամ ոչ հստակություն տեսնելու և հասկանալու թե սա ինչ խարդավանք է ընդդեմ հենց միայն իմ մասով ասած իմ ընտանիքի ու իմ ընտանիքի հետագա սերունդների դեմ: Ինչ երաշխիք ունենամ, որ սրա հաջորդ քայլն ասենք անասնամոլությունը կամ մանկապղծույունը օրինական ճանաչելը չի. հատկապես, որ Արևմուտքում այն բավական նորաձև է հիմա, իսկ մենք նման դեպքերում պատրաստ ենք կրկնօրինակելու /եթե ինչ որ մեկի կամ մի քանիսի համար կլինի խիստ առաջադիմական կամ նորաձև-գլամուրային, իբրև հարս կամ փեսա ունենալ էշ, ձի, կով, կամ այլ անասուն բառիս իսկական, ոչ փոխաբերական իմաստով, նրա հետ սեղան նստել ու ասենք գիշերները տանից լսել ի շարս գործողությանն համահունչ այլ ձայների զռռոց, բառաչյուն կամ վրնջոց, դա իր խնդիրն է, բայց դա չպետք է դառնա հանրային օրինական քայլ ու դուրս գա սահմանափակ ննջարանային միջավայրից ու ինչ որ իմաստով էլ քարոզվի բոլորին որպես այլընտրանք/:
     Եթե չեմ սխալվում ՀՀ-ում օրենսդրական իմաստով բավական ապահով պայմաններ արդեն ստեղծվել են նույնասեռ սիրո կողմնակիցների համար նախ ապաքրեականացնելով այն և ապա օրենքի պաշտպանության տակ վերցնելով նրանց տարբեր ոտնձգություններից և այլն.... հիմա անհասկանալի է, թե ինչ կարիք կա այս օրենքում ևս այս հարցը թեկուզ քողարկված շոշափելու:
     Այս ամենից հետո էլ ինչ վստահություն, որ մեր պետությունը ըստ արժանվույն պաշտպանն է հանրային առողջ բարքերի, ազգային ավանդական արժեքների ու բարոյականության: Ու այստեղ երևս տեղին է հիշեցնել մի դեպք ոչ վաղուցվա անցյալից. երևի շատերը կհիշեն, որ երբ ԱԺ մտավ Հայ Եկեղեցուն հարկային արտոնույուններ տալու մասին օրինագիծը, ով ասես խոսեց ինչ ասես ասեցին ներառյալ նաև Հայ եկեղեցուն Մայր Եկեղեցի ճանաչող կրոնական կառույցներն ու կազմակերպույունները, լինեն Հայ կաթոլիկներ ավետարանականներ և այլն, տարբեր տրամաչափի դհոլներ ու պաշտոնյաներ, նախկին վարչապետներ Աժ բոցաշունչ պատգամավորներ, մի խոսքով էլ գող փիսո էլ քարալ շուն: Է բա այս դեպքում ինչի համար որևէ ծպտուն դուրս չի գալիս ու նիայն Հանրային խորհրդի նախագահը քիչ թե շատ նորմալ հայտարարություն արեց խնդրո առնչությամբ. բա ուր մնաց հայրենասիրությունը, ազգային ավանդական արժեքներն ու բարոյական նորմերը, չհաշված կրոնական բարոյական կոդեքսը կրոնական կազմակերպությունների դեպքում, երբ մի քննարկման ժամանակ ըստ բլոգային հաղորդման, Մայր Աթոռի հետ /որն ի դեպ միակ ազգային ավանդական արժեքներն ու բարոյականությունը պահող կառույցն է Հայաստանում անկախ ամեն ինչից/ համակարծիք է եղել միայն մի հարանվանության ներկայացուցիչ: Գուցե մոտալուտ գրանտի դոլարաբույրև կամ եվրոյի տեսքն է բոլորին հմայել ու դյութել ով իմանա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3752 | 0 | 0
Facebook