Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեր՝ առանց պայմանների

Qahana.am
Մամուլի խոսնակ`
Qahana.am
15:31, երկուշաբթի, 24 հունիսի, 2013 թ.
Սեր՝ առանց պայմանների
     «Իսկական սերը պայմաններ չի առաջադրում» . Գարեգին Ա
    
     «… Դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մատթ. 19, 5), - ասում է Հիսուս Քրիստոսը՝ խոսելով ամուսնության մասին: Լինել մեկ մարմին՝ երկու անձերի միության բարձրագույն արտահայտությունն է այս երկրի վրա, որովհետև դա նշանակում է լինել մեկ անձ: Ինչո՞ւ այդպիսի փորձը հնարավոր լինի միմիայն ընտանիքի ներսում: Ի՞նչ կասեիք Դուք այն տղամարդուն և կնոջը, որոնք անկեղծորեն սիրում են միմյանց, բայց չեն ուզում հանձնառու լինել վերջնական պարտավորությունների:
    
     - Ես նրանց կասեի, որ եթե երկուսով սիրում են իրար, այդ կապը մի որոշ ժամանակի համար չէ, այն պահանջում է մշտական պարտավորություններ, քանի որ իսկական սերը երբեք պայմաններ չի առաջադրում: Երբ Հիսուսն ասում է, որ նրանք մեկ մարմին պիտի լինեն, դա նշանակում է, իսկապես կյանքը կիսելու փորձառություն, սիրո հաղորդակցություն, միմյանց մեջ լինելու զգացում: Ակնհայտ է, որ տարբերություններ գոյություն ունեն տղամարդու ու կնոջ, մեկի և մյուսի դերերի միջև, և մարմնական միությունը չի վերացնում այդ տարբերությունները…
     Ամփոփելով՝ Հիսուսն ասում է, որ երկուսը պիտի ոչ միայն բազմանան, ինչպես որ արդեն ասված էր Ծննդոց Գրքում, այլև պիտի միանան անքակտելի կապերով: Դրա համար էլ ես չեմ հավատում «Ժամանակավոր ընտանիք» գաղափարին: Դա կնշանակի ընտանիքը դարձնել ապրանքի պես մի բան, ժխտել ինքնին գաղափարն ընտանիքի, որը կազմում է Աստծու արարչագործության անբաժանելի մասը:
    
     Աղբյուր՝ Գարեգին Ա-ի զրույցները Ջովաննի Գուայտայի հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4535 | 0 | 0
Facebook