Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ...

Սոնե Արծափ
Հեղինակ`
Սոնե Արծափ
02:35, շաբաթ, 22 հունիսի, 2013 թ.
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ...
     Անհարմար զգացողություն, ներքին անհաշտություն, պայքար ինքդ քո դեմ, ամենուր հայացքներ, կյանքի հանդեպ սև ակնոցներ: Դու դադարում ես տեսնել կյանքի գույները և դա ինչի՞ համար, քանի որ դու մի քանի կիլոգրամ ավել ես կշռում մյուսներից, դու դադարում ես քեզ լիարժեք զգալ, քեզ թվում է կյանքը կանգ է առել և դու այլևս ուժ չունես պայքարելու: Բայց դա ընդամենը քեզ թվում է, իրականում դու դասվում ես ԼԻԱՐԺԵՔ մարդկանց շարքին: Իսկ ո՞վ է ասում, որ դու տգեղ ես, իսկ ո՞վ է ասում, որ քեզ նայում են, որ քեզ մատնացույց են անում: Ոչ, դու բոլորի նման մարդ ես ՝ով ապրելու իրավունք ունի, ով պիտի օգտվի կյանքի ամեն լավ ու վատից, իսկ դու կանգնում ես լճակի կենտրոնում, մի փոքրիկ ու սահմանափակ կղզու վրա, քեզ փակում քո սահմանների մեջ ու վախենում ես, կամ դժվարանում անցնելու սահմանը: Հավատացեք, կյանքը այդ փոքրիկ կղզում սարսափելի է, դուք մենակ եք մնում ձեզ հետ: Շատ քչերին է հաջողվում չկոմպլեքսավորվել ու շարունակել ապրել կիլոգրամների հետ: Իսկ մյուսներն էդպես էլ մնում են եթե-ների, չեմ կարող-ների մեջ, թերի կյանքի ու հավերժ պայքարի մեջ:
     Իսկ ՆԻՀԱՐԵԼԸ, դա առաջն հերթին հոգեբանակ գործոն է, դու պիտի կարողանաս վերահսկել ինքդ քեզ, դու պիտի կարողնանս դառնալ ինքնավստահ, նայել շուրջդ ու տեսնել, որ դու ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ ես, որ դու սիրված ես, որ դու իրավունք ունես, բոլորի նման երջանիկ լինելու, որ արդեն բավական է, չէ, որ քո մեջ ապրում է այն նուրբ ու հեզ կինը, որը կարող է պարզապես անզուգական լինել: Ուրեմն ինչու՞ չպայքարել, չազատվել մի քանի կիլոգրամ ավելորդությունից ու ապրել խաղաղ հոգով, ԴՈՒ ԴԱ ԿԱՐՈՂ ԵՍ ...քանի որ ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ:
     Սիրիր քեզ, ճանապարհիր կիլոգրամները սիրելով, փայփայելով, նրանք քոնն են, դու կրում ես նրանց, նրանք չեն կարող վատը լինել, պարզապես պիտի ազատ արձակես նրանց, որ հանգիստ ապրես, իսկ դա կարող է յուրաքանչյուր ցանկացող, ով ուզում է ապրել, գեղեցիկ ապրել, ապացուցել, որ դու կարող ես ավելին լինել, որ ուտելիքը դա ընդամենը ապրելու համար է, որ սննունդը չի կարող քեզ զրկել քո սեփական, կայուն ու գեղեցիկ կյանքն ունենալուց:
     ԴՈՒ ՊԻՏԻ ԿԱՐՈՂՆԱՍ մտնել կյանք նոր մարմնով, ԴՈՒ ՊԻՏԻ նայես մարդկանց աչքերի մեջ, որոնք քեզ թեք հայացքով են նայել, ովքեր չեն հավատացել քեզ, ովքեր քո մեջ ընկերոջից այն կողմ չեն տեսել ավելին: Դու կարող ես նրանց ապացուցել, որ քո մեջ ԿԻՆՆ Է ԱՊՐՈՒՄ ՝ նրբագեղ, գեղցիկ, ՄԱՅՐՆ է ապրում, ով չի կարող ՉԱՐԱՐԵԼ:
     Ես հավատում եմ, որ մենք միասին կանցնենք ճանապարհը, ես կդառնամ նավակը, ով լճակի փքրիկ կղզիներից ձեզ կազատի ու կտա ազատությունը, հոգու և մարմնի ինքնավստահությունը: Կյանքը մեկ անգամ է տրվում, ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ ԱՊՐԵԼՈՒ: Մենք պիտի հավատանք իրար ու միասին անցնենք, լճակը օվկիան դարձնենք ու գնանք անվերջանալի ու հրաշալի ճանապարհորդության:
    
     Հեղ՝ Էենի Կարապետյան
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4273 | 2 | 0
Facebook