Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ով է երազկոտ աչքերով տղան

10:52, երկուշաբթի, 03 հունիսի, 2013 թ.
Ով է երազկոտ աչքերով տղան
     Հայերիցս դյուրահավատ և պարզ ժողովուրդ երկրի վրա չեմ ճանաչում, բոլորի առջև միանգամից սիրտ ենք բացում, բոլորին հավատում ենք, պատրաստ ենք տրվել անմնացորդ և անվերադարձ: Լավ, որքան կարելի է լինել այսքան նաիվ, պարզունակ և բաց: Բացատրեմ մտահոգությունս` հետևում եմ Րաֆֆու հացադուլներին, հանրահավաքներին, նստարանին` մեր եռագույնով ծածկված: Հետևում եմ սոցիալական ցանցերում այն մեկնաբանություններին, որ արվում են Րաֆֆու և նրա ընտանիքի հասցեին, հիացական գնահատականներին: Սոցիալական ցանցերում հայ աղջիկների մեծ մասը հեռակա սիրահարված է Րաֆֆու կողքին առավոտից իրիկուն նստած Կարինին, վերջինիս կոչում են երազկոտ աչքերով տղա, ռոմանտիկ տղա և այլ ձևերով: Ինչ ասեմ` ամեն ինչ շատ ավելի ռոմանտիկ կլիներ, եթե այսքան տխուր և վտանգավոր չլիներ` իսկ ինչու՞ Մեր ԱԱԾ-ն կամ այլ հատուկ ծառայություններն իրենց նեղություն չեն տալիս մարդկանց տեղեկացնել իրերի / այս դեպքում` անձերի/ իսկական անունները, չէ՞ որ հայտնի փաստ է, որ նույն ինքը` երազկոտ աչքերով, երկար մազերով և մշտապես լուռ ու մունջ Կարինը ոչ թե սովորական սփյուռքահայ է, այլ` Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների աշխատակից: Դե հիմա եկեք խորհենք, թե ինչ կարող է թաքնված լինել երազկոտ և ռոմանտիկ այդ տղայի լռության խորխորատներում:
    
     Աղբյուր` http://kovkas.com/?p=800
Աղբյուրը` http://kovkas.com/?p=800
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4171 | 0 | 0
Facebook