Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

13:10, երեքշաբթի, 28 մայիսի, 2013 թ.
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
     Սիրելի հայրենակիցներ,
     սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով:
    
     Այս տոնը խորհրդանշում է հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Ուղիղ 95 տարի առաջ` տևական ընդմիջումից հետո, իր պատմական տարածքի մի մասում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ազգային պետականության կերտումը մեր կարևորագույն նվաճումներից մեկն է, որը հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով իրականություն դարձավ:
    
     Ցավոք Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն դարեր ի վեր փափագած ու վերանվաճած անկախությունը կատարեց իր պատմական առաքելությունը:
    
     Այսօր՝ շուրջ մեկդարյա հեռավորությունից ավելի՛ է արժևորվում Հայաստանի առաջին հանրապետության դերն ու նշանակությունը, իսկ նոր սերնդի գիտակցության մեջ պետք է արմատավորվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, և որ մեր ազգի միասնականությունն է միայն ամուր պետականության երաշխավորը:
    
     Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ համայն հայությանն՝ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, նորանոր նվաճումներ ու բարգավաճում մեր հայրենիքին:
    
     «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4685 | 0 | 0
Facebook