Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպիսի վիճակում էլ լիներ, ՀԱՅՐ ՄԵՐԸ մոռանալու, խառնելու իրավունք չուներ մեր ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

S....
Հեղինակ`
S....
20:47, կիրակի, 26 մայիսի, 2013 թ.
Ինչպիսի վիճակում էլ լիներ, ՀԱՅՐ ՄԵՐԸ մոռանալու, խառնելու իրավունք չուներ մեր ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
     Վեհափառն, անշուշտ, գիտի Տերունական աղոթքը եւ բազմաթիվ այլ աղոթքներ: Այս լեզվի սայթաքումն ունի հոգեվերլուծական բացատրություն: Ներկայիս կաթողիկոսի հիմնական հետաքրքրությունները բիզնես ոլորտում են: Աղոթքներ արտասանելիս նա նույնպես չի կարող շեղվել այն ոլորտից, որի վրա «ծրագրված է» իր ուղեղը: Երբ նա ասում է «Եւ թող մեզ զպարտիս մեր», հասկանալի է, որ նա Աստծուց խնդրում է ներել իր պարտքերը, բայց հետո միանում է ենթագիտակցությունը եւ, ինքնավերահսկողության որոշակի թուլացման պարագայում, լեզուն չի պտտվում ասել՝ «որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց», որովհետեւ բիզնեսում պարտքերի ներումը ընդունված պրակտիկա չէ: Այդպիսով եւս մեկ անգամ ապացուցվում է Զ.Ֆրոյդի տեսությունը՝ լեզվի սայթաքումների ոչ պատահական բնույթի մասին:
    
    
     Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տխրահռչակությունն ապահովող ատրիբուտներին միացել է ևս մեկը․ պարզվում է՝ նա չգիտի չգիտի նաև «Հայր մեր» -ը: Այդ մասին են վկայում անցյալ տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում արված կադրերը, որոնք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է հանրության ուշադրությանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5691 | 4 | 0
Facebook