Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջին հոդվածը

Լուսինե
Հեղինակ`
Լուսինե
12:03, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2012 թ.
Վերջին հոդվածը

Ջրի տպտպոց էր լսվում, անձրևը, դեռ չեկած, գոլորշացել էր, բայց ես դա չէի տեսնում` գիշեր էր, զգում էի` քնած ժամանակ: Լուսինը այս անգամ մենակ չէր կամ կիսատ, նա լիալուսին էր . պատուհանիցս ներս էր մտել ուր որա էր արթնացնում էր ինձ, երբ երազս փրկեց ինձ ու ես հայտնվեցի լուսնի.. վաայ չէ ներողություն, լիալուսնի և երազից մեջտեղում:

Թուղթ` ցերեկից մաքուր, դրված էր սեղանիս, իսկ լիալուսինը` փռվել էր սեղանին, ասես ինքն էր իր երազում ինձ տեսնում: : Հա՛ հիշեցի.. ես պետք է գրեմ. հակառակ դեպքում չէի հայտնվի այս իրավիճակում: Գիշերը մութա, բայց երազն ավելի մութա ու քանի ես քեզ բռնացրեցի` սեղանիս փռված, հենց դու էլ կլուսավորես աչքերիս, թղթին պե՛տք չի, ասացի՛ չէ՞ նա ցերեկից լուսավոր ա:

Ես քարացա տեղում, երբ հանկարծ մի կնոջ ձեռքին տեսա թանաք, որով էլ պիտի գրեի իմ հոդվածը - Դա շատ երկար պատմությում է ու մենակ ես գիտեի և խոստացել էի, որ կգրեմ : Կինը քարացած կանգնած էր, չէր շարժվում, բացի` թանաքի վրա ընկնող, խաբուսիկ ու ժլատաբար երևացող լույսից, որն իմ շարժումներից էր միայն շարժվում, որն ավելի էր փայլում քան կնոջ աչքերը, որոնք լայն ու անթարթ բացված էին:

-Խնդրում եմ, տվե՛ք ինձ այդ թանաքը, ես չեմ կարող քայլել, հե՛նց քայլեմ` իմ ոտնաձայներից կարթնանամ ու հոդվածից անգամ հ-ն էլ չի մնա: Ո՛չ, գրողը տանի.. ո՛չ մի փոփոխություն, ո՛չ մի շարժ. Կնոջից` ես, մի քանի սանտիմետր այն կողմ նստած, երանի էի տալիս թանաքին, թե կնոջը.. արդեն չեմ հասկանում. Ժամանակը թռչում էր` անտեսանելի թռչյունի նման: Իմ խնդրանքները տեղ չէին հասնում, իսկ երազս արդեն ուր որա է կվերջանար, երբ հայացքս արագ թեքեցի դեպի լիալուսինը տեսնեի ի՞նչ էր անում, չէ՞ որ ես նրան անտեղի սպասեցնում էի` թանաք չկար, որ գրեի, իսկ նա էլ իմ երազի ավարտից առաջ արդեն պիտի տեղ հասած լիներ:

Լա՛վ ես այսպես կանեմ. - Ների՛ր ինձ` քեզ անարդյունք սպասեցնելու համար, ես մեղավոր չեմ. վերցրու իմ ժամանակը և շտապիր արթնացնել ինձ` երազիս ավարտվելուց շուտ, հա՛ մի բան էլ - հաջորդ անգամ գալուց` թանաքը չմոռանաս: Հեղինակ` Լուսինե խաչատրյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3491 | 0 | 0
Facebook