Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը ելույթներ կունենա Եվրոպայում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
16:40, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը ելույթներ կունենա Եվրոպայում
    

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության նախագահ ՎԱՀԵ ԽԱՉԵՐՅԱՆԻ նախաձեռնությամբ ու հրավերով նախատեսվում է Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանի ելույթը Փարիզում (Հասցե` Armeniens 13 rue du perche, 75003 Paris, Dimanche): Գրական, երաժշտական ցերեկույթը տեղի կունենա Հունիսի 16-ին, ժամը 15-ին` սոպրանո Վարդուհի Թորոյանի հետ համատեղ: Այն կրում է «Հավերժի ճամփորդը» խորագիրը և ներառում է հայ դասականներին ու նրանց ստեղծագործությունները:

Հաճելի անակնկալ է սպասվում նաև նիդերլանդահայերին: Ալմելոյի հայ եկեղեցու ստեղծման 20-ամյակի միջոցառումների և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հուլիսի 7-ին ժամը 13: 00-ին, սիրված արտիստը հանդես կգա հայաշատ այս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական կիրակնօրյա դպրոցի (տնօրեն Սվետլանա Անդրեսյան) գրական երաժշտական ցերեկույթին, «Հավերժի ճամփորդը» մոնո ներկայացումով։ Մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Ջիվան Սարգսյանը ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում պաշտպանության, մշակույթի, սփյուռքի Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի ու ոսկյա մեդալակիր է, արժանացել է Մայրենի դեսպան կոչման, բազմիցս եղել է սփյուռքի հայ գաղթօջախներում, իր անկեղծ ելույթով հուզել շատերին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
303 | 0 | 0
Facebook