2024թ.ին հետ են վերադառնում ուտելի ծաղիկները, որոնք նրբություն եւ քնքշություն են հաղորդում տորթերին։
Վարդերը տորթերի ձեւավորման դասական ընտրություն են, եւ դրանք հասանելի են տարբեր գույներով:
Քաջվարդերը կամ պիոնները տորթերի համար եւս հարմար ընտրություն են։ Դրանք ունեն նուրբ եւ ռոմանտիկ տեսք:
Մանկական տորթերի դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է. վստահ ենք, որ բոլոր ծնողներն են ձգտում անմոռանալի դարձնել իրենց երեխաների ծննդյան օրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով
ծննդյան տորթին։ Շատ կարեւոր է, որ տորթի դիզայն ընտրելիս պետք է հաշվի առնել երեխաների հոբբիները, սիրելի մուլտհերոսներին եւ գույները, նրանց նախընտրություններն։ Նշենք, որ այժմ մաստիկայի ֆիգուրները ակտուալ
չեն, նախընտրությունը կարող եք տալ իմբիրով թխվածքաբլիթներից ստացած տարրերին։