Ուրախալի լուր
Armeense Stichting Ani համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը ուրախալի լուր հայտնեց։ Համայնքի անդամ Նարեկ Մանուկյանը առողջապահության, բժշկության և կենսագիտության ոլորտում Մաստրիխտի համալսարանում պաշտպանեց գիտական երկրորդ թեզը` կապված ուղեղի անոթների հիվանդություններին առնչվող խնդիրներին, ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։
Նիդերլանդական օրագիրը շնորհավորում է Անի հայ համայնքին, անձամբ` Նարեկին նման բարձր հաջողության հասնելու համար։
Կեցցե՛ս Նարեկ