Ու՞զում եմ հասկանալ, թե ի՞նչի համար եմ ես, իմ ծնողս կամ հարևանս՝ մենք պարտական, ամեն ամիս աստիճան ճարել, բերել, նկարել կնքված արկղի կեղտոտ, ախտահարված ապակու տակից հազիվ երևացող թվերը, գրել և ուղարկել «գազի կնոջ» -ը կամ «գազի մարդ» -ին։
Կամ ի՞նչու պետք է ամեն ամիս գործներս թողնենք, աթոռ կամ աստիճան ճարենք, բերենք, որ «աշխատողը» մունաթ գալով բարձրանա ու տեսնի։
Մենք մեղք ունե՞նք, որ «աշխատողը 60 տարեկան կին ա» ու սելֆիի ձողից անգամ չի կարողանում օգտվել (որն էլ մենք ենք տալիս նրան, ո՛չ դուք...) ։
Ե՞րբ եք կարողանալու հաշվիչի թիվ արձանագրելը ինքնուրույն կազմակերպել։