Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թո՛ղ ոչ մեկին չթվա՛ թե Հայր Միքայելի մասին է մտածում, ձեր էգոիզմին եք հագուրդ տալիս

04:43, հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ.
Թո՛ղ ոչ մեկին չթվա՛ թե Հայր Միքայելի մասին է մտածում, ձեր էգոիզմին եք հագուրդ տալիս
    
Այս նկարում, Տաթևի վանք տանող ճանապարհի մի հատվածն է։
Ձմռանը, ցուրտ եղանակներին, ճամփան (մեծ ծախսերով ու ջանքերով) կարելի է կարկատել ու մաքրել, կա նաև ճոպանուղին, սակայն լեռնագագաթին գտնվող վանական համալիրում, շատ խոնավ, ցուրտ, ձնոտ ու մառախլապատ եղանակ է լինում, որի դեմ մարդկությունն անզոր է։
Այնպես որ. «Հայր Միքայելը լավ տղա ա ու կարգին տերտեր, դրա համեր են «ըտենց» ասում» գրողների մե՛ծ մասը անգամ մի քանի օր չի կարող բնակվել այդ պայմաններում, ուր մնաց 17 տարի։
Այսպիսիիրավիճակ է լեռնային գոտու գագաթներին գտնվող, մեր բոլոր վանքերում։
Մի հատ նման վանական համալիր ջեռուցելը, ձմռան ամիսներին արժե 1, 000, 000-2, 000, 000 դրամ և ավելին։ Սակայն միևնույնն է՝ բակը և դրսի օդը չե՛ք ջեռուցի....
Ոմանք սովոր են, որ 2 ժամով կարող են գնալ Տաթև ու որպես խորհրդանիշ «իր» Հայր Միքայելին տեսնեն այնտեղ «մեխված», սակայն դա սխա՛լ է։
Դա սարսափելի դժվար, բարդ, վտնգավոր կենցաղավարություն է, ճգնավորություն....
Թո՛ղ ոչ մեկին չթվա՛ թե Հայր Միքայելի մասին է մտածում։ Սու՛տ եք։ Դուք ձեր էգոիզմին եք հագուրդ տալիս։
Հայր Միքայելը՝ Հայր Միքայել է ամենուրեք և այսօր էլ ծեսեր է անում, մասնակցում միջոցառումների։
Ով որ փնտրի, նա էլ կգտնի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
496 | 0 | 0
Facebook