Արմենակ Աբրահամյանը ծնվել է 1960 թվականի հուվարի 15-ին։ «Հայու Ճամփա» հայկական մարտարուեստի Հիմնադիր եւ վարպետ: ԱՀՀ-ի նախագահ։ Արմենակ Աբրահամյանը արմատներով՝ Կարինից եւ Սեբաստիայից (Սւազ) -ից է: 2006 թվականից ՄԱԿ-ում Արեւմտյան Հայաստանի պատվիրակության ղեկավարն է:
2011 թվականից Արեւմտյան Հայաստանի Կառավարության Հիմնադիր անդամ է:
2013 թվականից Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Հիմնադիր անդամ է:
Պարոն Աբրահամյան Արցախից բռնի տեղահանված անձանց գույքի նյութական փոխհատուցման հայցով դուք դիմել եք ՄԻԵԴ-ին։
Նախ անհրաժեշտ է պարզաբանել, որ Արևմտյան Հայաստանը հաշվի չի առնում 1920 թվականին Ստալինի և Մուստաֆա Քեմալի կողմից ճանաչված իր Հայաստանի պետական տարածքների անջատումն ու ապամոնտաժումը որպես համապատասխան իրավական ակտ, այլ ավելի շուտ որպես ագրեսիա և օկուպացիա, մեր պետության տարածքները։ Հետևաբար, ինչպես նշված է Սևրի Դաշնագրի 92-րդ հոդվածում, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համապատասխան սահմանները կորոշվեն շահագրգիռ պետությունների միջև ուղղակի համաձայնությամբ։ Նաև իր ժողովրդագրության և իր պատմության շնորհիվ Արցախը մեր պետության անբաժանելի մասն է, որը դե յուրե ճանաչվել է 1920 թվականին, այլ ոչ որպես այսպես կոչված ինքնավար մարզ, որը ենթադրաբար Ադրբեջանում համարժեք է Նախիջևանին։
«Արցախի մասին» մեր օրենքը, որը հաստատվել է 2021 թվականի մարտի 1-ին, ճանաչում է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը և ինքնակառավարման կարողությունը, ինչը չի նշանակում Հայաստանի 1920 թվականից անկախանալ ։
Սովետական Հայաստանից սխալ անվանումով Հայաստանի Հանրապետությունը նույնպես իրավաբանորեն մեր տարածքային ամբողջականության բաղկացուցիչ մասն է։ Նրա դե ֆակտո անկախության իրավունքը և ինքնակառավարման կարողությունները ճանաչվել են Արևմտյան Հայաստանի կողմից ։
Հետևաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը չի եզրափակվում զոհերի կրած կորուստների փոխհատուցմամբ, այլ ավելի լայնածավալ փոխհատուցմամբ ողջ բնակչության կրած հանցագործությունների և Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականության, ներառյալ, Արցախ.
Ին՞չ փուլում է այն գտնվում։
Խիստ անհրաժեշտ է հասկանալ․ Առաջին ՝ ՄԻԵԴ-ում յուրաքանչյուր դիմում հաշվի է առնվում անհատական պահանջի իրավունքի հիման վրա, ինչը հանգամանքներից ելնելով քայլ է դեպի արդարություն։ Երկրորդ, դա կլինի Բարձրագույն դատարանը, որը պաշտոնապես կայացնում է վճիռ կամ որոշում: Հետագայում, կախված վճիռից կամ որոշումից, Եվրամիության Նախարարների խորհուրդը պատասխանատվություն է ստանձնում պատիժը կիրառելու համար
Արդյո՞ք ձեր հայցը ինչոր չափով կօգնի բռնի տեղահանված Արցախահայերին․
Այնքանով, որքանով դատավորների կողմից մեր օգտին վճիռ կորոշվի, դա Արևմտյան Հայաստանի անբաժան մաս հանդիսացող Արցախում վերադարձի իրավունքի կիրառման նպատակն է։
Պարոն Աբրահամյան, որն է ձեր աշխատանքը ՄԻԵԴ-ում, արդյոք այն մեր իրավունքները ներկայացնելն է պաշտպանելով մշակույթը, լեզուն և վերջիվերջո աշխարհին ապացուցելու, որ հայը կա ու կմնա աշխարհի, որ ծայրում էլ, որ լինի:
Որպես Արևմտյան Հայաստանի Նախագահ իմ հիմնական խնդիրն է բոլոր առումներով պաշտպանել Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և հետևաբար գործել բոլոր քաղաքական և իրավական մեխանիզմներով՝ որպես բնիկ հայ ազգի մեր իրավունքների պաշտպանության կիրառման համար:
Հիմնական ոլորտները մարդու իրավունքներն են, ներառյալ Արևմտյան Հայաստանում Հայերի դեմ ցեղասպանության հարցը, բայց նաև բնիկ հայ ազգի մշակույթի, լեզվի և մտավոր սեփականության պաշտպանության արդյունավետ հարցը:
Պարոն Աբրահամյան դուք լինելով Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ մի շարք ելույթներ եք ունեցել, ՄԱԿ-ի խորհրդարանում ներկայացնելով որպես բնիկ ժողովուրդ Արևմտյան Հայաստանի հայերի դիրքորոշումները: Կասեք ին՞չ է նշանակում լինել բնիկ, և ովքեր են համարվում բնիկներ:
Ցեղասպանությանը հաջորդած տարածքում և տարագրության մեջ գտնվող հայերի կարգավիճակի հարցը հայության գոյատևման հիմնարար հարց է։
Այս հայ բնակչությունը ներկայանում է որպես մեկ ամբողջություն, մենք իրականում չգիտենք, թե ինչու է միայն որպես կրոնական փոքրամասնություն, այս կարգավիճակը իսկապես համապատասխանում է իր հին պատմության, իր բազմահազարամյա ավանդույթի ու մշակույթի, իր լեզվի, իր գիտելիքների և փորձագիտության, իսկ նրանց քաղաքակրթությունը, իհարկե, ոչ:
Էթնիկ կամ կրոնական փոքրամասնության կարգավիճակը չի համապատասխանում այս քաղաքակրթության մակարդակին, նրա ինքնորոշման իրավունքին և իր պետության տարածքային ամբողջականությունը պահպանելու իրավունքին։ Ահա թե ինչու մեկդարյա ներկայացուցչության բացակայությունից հետո, Արցախն ու Շուշին ազատագրելուց հետո մենք որոշում ընդունեցինք վերակազմավորել ոչ միայն մեր ազգային ներկայացուցչությունը, այլև մեր կառավարությունը, մեր խորհրդարանը և մեր նախագահական ինստիտուտը։
Նաև միջազգային հանրության շրջանակներում մեր ներկայությանը մասնակցելու և աջակցելու համար մենք ընտրել ենք բնիկ ազգի կարգավիճակը, որը համապատասխանում է մեր կյանքի և գոյության իրականությանը։
Պարոն Աբրահամյան ասացեք խնդրեմ արդյո՞ք բնիկ ժողովուրդները իրավունք ունե՞ն դիմել միջազգային դատարան սեփական իրավունքները պաշտպանելու համար․
Բնիկ ժողովուրդները, որպես իրենց ինքնորոշման իրավունքի մաս, կարող են նաև ձևավորել իրենց Արդարադատության միջազգային դատարանը, դա նրանց որոշելիքն է, սակայն այսօր մենք հնարավորություն ունենք դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան ձեւավորված Եվրոպայի խորհրդի անդամ երկրները կողմեն, ինչը լավ սկիզբ է։
Միջազգային քրեական դատարան դիմելու համար անհրաժեշտ է լինել ՄԱԿ-ի անդամ երկիր և վավերացնել Հռոմի պայմանագիրը, Արևմտյան Հայաստանն ամեն ինչ անում է այդ նպատակին հասնելու համար՝ չնայած իր տարածքի օկուպացմանը։
Գոհար Թորոսյան