Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսյան 8-րդ ամենամյա հավաք

09:52, հինգշաբթի, 16 մայիսի, 2013 թ.
Մայիսյան 8-րդ ամենամյա հավաք

Արդեն ավարտվում է մայիսի 15-ը, որի մի մասը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տրամադրվեց մայիսյան հավաքի 3-րդ օրվան: Սակայն մինչ անդրադառնալը այսօրվան, սկսենք հավաքի առաջին օրվանից:

Մայիսյան 8-րդ ամենամյա հավաքի բոլոր օրերը բավականին հագեցած են: Հավաքի առաջին օրը կրթահամալիրի բոլոր 8 դպրոցներում սկսվեցին դպրոցների մուտքերի ձևավորման աշխատանքները: Ինչպես բոլոր դպրոցների սովորողները, այնպես էլ մայր դպրոցի սովորողները մայր դպրոցի մուտքի մոտից հեռացրեցին անպիտան իրերը, տնկեցին վարդեր և այլն: Ի դեպ, ձևավորման աշխատանքները շարունակական են: Իսկ արդեն ժամը 15: 15 սկսեցին դասավանդողների ամենշաբաթյա սեմինարները: Լուսաբանման պատասխանատու 9.2 դասարանից յուրաքանչյուր սովորող ներկա գտնվեց մի սեմինարի և լուսաբանեց այն: Մայիսյան հավաքի առաջին օրն ավարտվեց սեմինարներով:

Երկրորդ օրը՝ մայիսի 14-ին, կրթահամալիրի Կենտրոնում տեղի ունեցավ կրթահամալիրի տնօրենի՝ Աշոտ Բլեյանի ասուլիսը: Ասուլիսում Աշոտ Բլեյանին սովորողներն ու այլոք ուղղեցին բազմաթիվ հարցեր և, բնականաբար, ստացան իրենց պատասխանները: Ասուլիսից հետո հետո տեղի ունեցավ փոքրիկ Կլոր սեղան՝ «Դպիր» ամսագրի վերաբերյալ: Հավաքի երկրորդ օրն էլ ավարտվեց այսպես:

Իսկ արդեն մայիսյան հավաքի 3-րդ օրը՝ այսօր՝ մայիսի 15-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ Կլորսեղան, որին ներկայացվեցին խոսքիմշակույթի` մայրենիլեզվի, գրականությանուսուցմանհեղինակայինծրագրեր, կազմակերպումը, արդյունքները: Փոքրիկ ընդմիջումից հետո ներկա փորձագետները մեկնաբանեցին Կլոր սեղանին ներկայացված բոլոր նախագծերը: Փորձագետները նաև դիտարկումներ արեցին ընթերցանության, մայրենի լեզվի ուսուցման, ընթերցանության խնդիրների վերաբերյալ: Կլոր սեղանով էլ սահմանափակվեց մայիսյան հավաքի 3-րդ օրը:

Իսկ մայիսյան հավաքի 4-րդ օրվա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3597 | 0 | 0
Facebook