Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրավիրում ենք մասնակցելու Աշոտ Բելյանի ասուլիսին

17:11, երեքշաբթի, 14 մայիսի, 2013 թ.
Հրավիրում ենք մասնակցելու Աշոտ Բելյանի ասուլիսին

Սիրով բոլորիդ հրավիրում ենք ձեզ մայիսի 14-ին՝ ժամը 12: 00-ին, մասնակցելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ասուլսին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն կրթահամալիրի մայիսյան նախագծերը:


    

1. «Կենսամշակութային արշավ դեպի Շուշի»

· 1-4 մայիսի. ներկայացնում է Միջին դպրոցը

· 8-12 մայիսի. ներկայացնում է Գեղարվեստի ավագ դպրոցը

· 9-12 մայիսի. ներկայացնում է Արհեստագործական ավագ դպրոցը

· 25-29 մայիսի. ներկայացնում են Գագիկ Չարչյանը և Հարություն Թոփիկյանը


    

2. «Ուխտագնացություն պատմական Հայաստանով» . ներկայացնում է Ավագ դպրոց-վարժարանը, Ելենա Սարգսյան և ընկերներ

3. «Բարձունքների հաղթահարում. Հանրապետության օրը» . ներկայացնում են Իվետա Ջանազյանը և Նոյեմի Անդրեասյանը

4. «Հանրակրթական կամուրջներ. Հանրապետության օրեր Թբիլիսիում» . ներկայացնում են Արտակ Զարգարյանը և ընկերները

5. «Հանրակրթական կամուրջներ. թբիլիսյան և երևանյան պլեներներ» . ներկայացնում են Թբիլիսիի և կրթահամալիրի գեղարվեստի դպրոցները

6. «Դպրոցական շենքի մուտքի ձևավորում» . ներկայացնում են Կարինե Մացակյանը և կրթահամալիրի դպրոցները

12.30 - 13.00-ը տեղի կունենա մանկավարժական, էլեկտրոնային «Դպիր» ամսագրի մայիսյան համարի ներկայացում: Այս համարում կրթահամալիրի դասավանդողները պատմում են մեկ տարվա ընթացքում իրենց իրականացրած նախագծերի, հեղինակային ծրագրերի մասին:

Ասուլիսն իրականացվում է ամենամյա՝ Մայիսյան ստեղծագործական ութերորդ հավաքի ընթացքում: Այն կազմակերպվում է մանկավարժների կատարած աշխատանքները ամփոփելու համար: Ներկայացվելու է կատարված աշխատանքի արդյունքը: Այդպիսի հավաքներ կրթահամալիրում իրականացվում են տարեկան երկու անգամ` հոկտեմբերին և մայիսին:

Մայիսյան հավաքի օրերին բաց պարապմունքներ են կազմակերպվում կրթահամալիրի դպրոցներում, նախակրթարաններում: Կազմակերպվում են նաև առցանց քննարկումներ, կլոր սեղաններ` հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում: Այն օգնում է տարածել հեղինակային մանկավարժական ծրագրերը, որոնք ստեղծվում ու փորձարկվում են կրթահամալիրում:

Դասավանդողները հավաքին մասնակցում են իրենց ծրագրերի մասին գրած հոդվածներով, բաց դասեր ու պրեզենտացիաներ կազմակերպելով:

Ասուլիսը տեղի կունենա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կենտրոնում մայիսի 14-ին՝ ժամը 12: 00-13: 00:

Հասցեն՝ Րաֆֆու 59
     Հեռախոս՝ 093 999 539


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4070 | 0 | 0
Facebook