Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՄԱՐԴԻԿ

20:08, երեքշաբթի, 14 մայիսի, 2013 թ.
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՄԱՐԴԻԿ

-Իսկ որտե՞ղ են մարդիկ

Նրանք անհետացել են,

-Իսկ ժպիտը, ո՞ւր է կորել ժպիտը, միթե՞ այն կա

Այն կար մինչև այն ժամանակ, երբ Սվինքսի աչքերում այն քարացավ, քարացավ նրա հետ նաև իմ ու քո ժպիտը:

-Բայց ես ժպտալ եմ ուզում, ահա՛ սիրելիս, ժպտալ եմ ուզում, ես չեմ կարողանում, իսկ դու կօգնե՞ս ինձ…

Ես սիրում եմ երկինքը, երբ այն կարմիր է, իմ մոլորակն եմ սիրում…սիրում եմ նայել լուսնին, երբ այն դեղին է ու երբ նման է քո աչքերին…Բայց այն իմը չէ…նա բոլորինն է, ԴՈւ էլ այդպիսինն ես…ԴՈւ պատկանում ես այն անծանոթին ով կխլի քեզ ինձանից…

Իսկ հիմա գնա՛, գնա ու ապրիր քո աշխարհում:

-Ի՞սկ մարդիկ, դու չասացիր թե որտեղ են նրանք

Նրանք կան, պարզապես աչքերդ չեն տեսնում նրանց…

Քարացած սրտով հրաշք երկինք, քարացած աչքեր, ժպիտ ու…իսկ այս վերջինը` վերջինը թողնում եմ քեզ…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2590 | 0 | 0
Facebook
COMMENT.am