Անհայտ կորած 18 տարեկան երիտասարդ, Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանը գտնվել է: Այդ մասին «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Անահիտը: Մայրը դեռ որդու հետ չի խոսել, սակայն խոսել է ամուսինը, և հիմա գնացել են որդուն բերելու:
Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը դուրս էր եկել տնից 11.05.2013-ի առավոտյան և չէր վերադարձել: Վերջին անգամ նրան տեսել էին Երիտասարդական մետրոյի հարևանությամբ, որտեղ նրան իջեցրել էր տաքսին: Մայրը սրտատրոփ սպասում է որդու զանգին: Հիմա ընկերները գնացել են նրան բերելու: