Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԳ նախարարն ու փոխնախարարը հոգնե՞լ են ԱԺ նիստից

Vazgen
Հեղինակ`
Vazgen
15:28, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2012 թ.
ԱԳ նախարարն ու փոխնախարարը հոգնե՞լ են ԱԺ նիստից

Այս պահին ԱԺ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու հետ կապված:

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բավականին սուր ելույթով հանդես եկավ խորհրդարանում նշելով, որ ինքն ամենևին էլ ցանկություն չունի խոսել Ադրբեջանի քայլերի մասին, այս պահին ժամանակն է անկեղծ լինել և խոստովանել, թե ինչով էինք մենք զբաղված, երբ մեկ տարի շարունակ Ադրբեջանն ամեն ինչ անում էր հանցագործին ազատելու ուղղությամբ:

ԲՀԿ-ական պատգամավորն ամբիոն բարձրանալուն պես նախ նշեց, որ հավանաբար ԱԳ նախարարն ու փոխնախարարը հոգնեցին ԱԺ քննարկումներից, քանի որ լքել էին նիստերի դահլիճը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի նշեց, որ ոչ թե հոգնել են, այլ այս պահին քննարկումներ են անցկացնում:

Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում անդրադարձավ այն հանգամանքին, որ դեռևս օգոստոսի 20-ին Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահը հանդիպել է ԱԳ-ի և Սփյուռքի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և զգուշացրել Հունգարիայի և Ադրբեջանի քայլի մասին: Ըստ Զոհրաբյանի, հայ համայնքի փոխնախագահը նշել է նաև, որ այդ հարցով իրենք դիմել են Հունգարիայի ԱԳՆ-ին և նրանք հաստատել են, որ Հունգարիան նախատեսում է Ադրբեջանին արտահանձնել Ռամիլ Սաֆարովին:

Սակայն հայ համայնքի փոխնախագահն այդպես էլ Հայաստանից որևէ արձագանք չի ստացել:

«Հունգարիայի ԱԳՆ և խորհրդարանը ավելի ազնիվ են գտնվել Հունգարիայի հայ համայնքի հետ, քան մեր գերատեսչությունները, որոնք պնդում են, որ տեղեկացված չեն եղել արտահանձնման մասին որոշմանը: Հարց եմ ուզում տալ Ազգային անվտանգության ծառայության և Արտագին գործերի նախարարության աշխատակիցներին` ինչո՞վ էիք զբաղված դուք, երբ Ադրբեջանը ջանք չէր խնայում իր հրեշին ազատ արձակելու համար», -իր խոսքում նշեց Ն. Զոհրաբյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2971 | 0 | 0
Facebook