Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Առաջին տորթի ստեղծման պատմությունը

Մերի
Հեղինակ`
Մերի
14:59, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Առաջին տորթի ստեղծման պատմությունը

Մեր օրերում գեղեցիկ դիզայնով և համեղ տորթ գտնելը ամենահեշտ գործն է։ Հերիք է անգամ խոսել տորթերից, ու դեռ րոպե չանցած սոցիալական ցանցերում կտեսնենք բազմաթիվ գովազդներ, տարբեր տեսակի տորթերի և տորթ պատրաստող կազմակերպությունների։

Հարսանիքներ, ծնունդներ և այլ միջոցառումներ ուղեկցվում են տարբեր տեսակների տորթերով, քանի որ յուրաքանչյուր միջոցառում ունի իրեն համապատասխան տորթը, տորթի դիզայնը, երբեմն էլ միջուկը։

Գեղեցիկ և բարդ դիզայններ դժվար է ստանալ, այդ պատճառով էլ մարդիկ հիմնականում դիմում են մասնագետների, նամանավանդ կարևոր առիթների տորթերը վստահում են միայն ու միայն մասնագետներին։ Սակայն շատ տարիներ ու նույնիսկ դարեր առաջ մարդիկ իրենք էին պատրաստում տորթեր և տորթերը ունեին տարբեր նշանակություններ։


    

Տորթի Ստեղծումը


    

Մարդկության պատմության առաջին տորթերը բավականին տարբերվում են այժմյան տորթերից։ Դրանք ավելի շատ նման էին հացի։ Պատկերացրեք հաց՝ քաղցրեցված մեղրով և երբեմն էլ չորամրգերով, և ընդեղենով լցված։

Անգլերեն «cake» բառը ծագել է դեռևս 13-րդ դարում, որն էլ իր հերթին ծագել է հին սկանդինավցիների «kaka» բառից։ Միջնադարյան Եվրոպայում պատրաստում էին մրգային տորթեր, և կոճապղպեղով տորթեր, որոնք կարող էին դիմանալ մի քանի ամիս, հետևաբար շատ հարմար էին երկար ճանապարհորդությունների համար, ինչպես նաև պատերազմ գնալիս զինվորները տանում էին այդ տորթերից, որոնք բավականին հագեցնող էին և երկարակյաց։

Ժամանակակից տորթերի նման տորթեր սկսեցին պատրաստել 17-րդ դարում, Եվրոպայում, սակայն նրանք դեռևս չունեին նույն բաղադրությունը և համը ժամանակակից տորթերի։

Մերօրյա տորթերի նման տորթերը հայտնվել են ավելի ուշ՝ 19-րդ դարում։


    

Ինչո՞ւ է տորթը շրջանաձև


    

Մեր օրերում կհանդիպենք զանազան տորթերի, զանազան ֆորմաներով՝ մեղրով տորթ, մրգերով տորթ, շոկոլադե տորթ, սակայն հին ժամանակներում ընտրությունը այնքան էլ մեծ չէր։

Հին եգիպտացիները առաջինն էին, որ սկսեցին պատրաստել տորթեր և մշակում էին տորթերի պատրաստման եղանակներ։ Աշխարհի տարբեր մասերում զարկ տրվեց տորթերի պատրաստմանը իրարից անկախ, և ի շնորհիվ դրա մենք այժմ ունենք բազմատեսակ տորթերի բաղադրատոմսներ։

Հին հույներին է պատկանում չիզքեյք պատրաստելու պատիվը, իսկ հռոմեացիները այդ ժամանակ պատրաստում էին տորթեր մրգերով, չրերով և ընդեղենով։


    

Մի քանի լեգենդ կա թե ինչու է տորթը շրջանաձև, քանի որ այն կարող էր լինել տարբեր ֆորմաներով։

Հին ժամանակներում մարդիկ մտածում էին, որ Աստված սիրում է կլոր իրեր, նման իր իսկ ստեղծագործություններին՝ արևին, լուսնին։ Սակայն որոշներն էլ մտածում էին շրջանաձև տորթը կյանքի ցիկլի խորհրդանիշն է, և դրա համար էլ նախապատվությունը տվել են շրջանաձև տորթին։


    

Ինչպես պատրաստել տորթ


    

Պատվիրել տորթ՝ կարող ենք բոլորս, սակայն ոչ բոլորն են կարողանում պատրաստել տորթ։ Իրականում տորթերը տարբեր են, սակայն դրանց մեծամասնության բաղադրությունը համընկնում է։ Ի՞նչ է պետք տորթ պատրաստելու համար՝ ալյուր, շաքար, ձու, փխրեցուցիչ, աղ, մածուն, թթվասեր, կաթնաշոր, սրանք ենթակա են փոփոխման, բայց քիչ թե շատ նույն բաղադրիչներն են անհրաժեշտ։ Դիզայնի համար կարելի է օգտագործել ինչ ցանկանաս՝ մրգեր, մարցիպան, սերուցքներ, շոկոլադ և այլն։


    

Կան շատ տարբեր տորթեր և եթե ցանկանում ես պատրաստել կոնկրետ մեկը՝ օրինակ մեղրով տորթ, որոնիր մեղրով տորթ բաղադրատոմս և կստանաս հազարավոր բաղադրատոմսեր, սակայն ամենաարժեքավոր բաղադրատոմսերը դա սերունդներով եկող բաղադրատոմսերն են։ Կարելի է հարցնել տատին, կամ մայրիկին և միգուցե նրանք ունենան այնպիսի բաղադրատոմսեր, այնպիսի հետաքրքիր գաղտնի բաղադրիչներով, որը երբեք չկարողանաս գտնել սոցիալական կայքերում։


    

Ամենակարևոր գաղտնիքը համեղ պատրաստելու, մեծ ուշադրությամբ պատրաստելն է, յուրաքանչյուր բաղադրիչ պետք է լինի իր տեղում և ճիշտ քանակով։ Եթե մի բանից շատ լցնես մյուսից՝ քիչ, ապա կդառնա ուղղակի քաղցր հաց։

Տորթեր պատրաստելը շատ արկածային է, ամեն անգամ նոր բան ես բացահայտում քեզ համար, հետո, որով կարող ես կիսվել քո ընկերների հետ՝ հյուրասիրելով արդեն պատրաստի տորթը։


    
Աղբյուրը` marush.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
126 | 0 | 0
Facebook