Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույս…

00:20, հինգշաբթի, 09 մայիսի, 2013 թ.
Հույս…

Հույս…

Ցանկացա սկսել այս բառով, որովհետև ամեն ինչ այս բառի մեջ է: Սա ուղղակի բառ չէ, այն ստիպում է կրկին ապրել, տենչալ երազել.Երազել այն ամենի մասին, որը ժամանակի ընթացքում կորցրել ես, այն կարևորությունների մասին, առանց որի կյանք գոյություն ունենալ չի կարող:

Գոյատևել...ահա թե ինչից եմ ամենաշատը վախենում: Անարդար կյանք, կեղծավոր մարդիկ, ապերջանկություն, այս ամենը բավական է քեզ մէղավոր ու ոչ լիարժեք զգալու համար: Բայց այս ամենի մեջ կա մեկ հուսադրող բան՝ դա գնահատված լինելն է այն մարդկանց կողմից, ովքեր ընդունում են ինձ իմ իսկ թերություններով: Ճիշտ է՝ լինում են պահեր, երբ ես ինքս չեմ գնահատում հենց այդ մարդկանց, սակայն գիտակցում և ընդունում եմ այն ամենը ինչ անում են ինձ համար: Նրանք ոչ անձնազոհ են լինում և ոչ ել իրենց են զրկում սեփական հաճույքներից, բայց դա բանվ ինձ պետք չէ: Յուր տված մեկ խորհուրդն անգամ կյանքի հիմք ընդունելով, իմ ապագայի կարապետը դարձած ավելի ու ավելի եմ ոգեշնչվում: Այո ոգեշնչվում եմ, որովհետև նրանք են մաքրում հոգուս մրուրը, որը ժառանգեցի ժամանակ առաջ տվածս անկեղծ ու անապականան ըկերության համար: Չեմ ափսոսում, այո հավատացեք չեմ ափսոսում: Թեկուզ ցավով եմ հիշում այդ պահերը, բայց և այնպես չեմ մոռանում, որ հիմա ապրում ու երազում եմ այդ պահերի համար: Չեմ ուզում պատմել այդ ամենի մասին, որովհետև ամեն անգամ հիշելիս աչքերս լցվում են արծունքով, հոգուս տիրում է հիասթափությունը, իսկ մտքերս խառնվում են իրար, կարծես ինչ-որ անսպասելի վախ սպառնում ինձ:

Պահեր են լինում երբ հուսահատությունը խեղդում է ինձ և ես ուզում եմ ետ գան անցյալիս կեղծ՝ սակայն հաճելի պահերը, ուզում եմ ներկաս ներկվի անցյալիս գույներով: Սակայն երբ սթափվում եմ՝ հասկանում որ դա պարզապես «Զգայապատրանք» է, որ դա միայն տենչանք է, կրկին հիասթափություն եմ ապրում:

Սիրելի ընթերցող՝ չեմ ցանկանա սրտիցս բխած անկեղծ խոսքերը արժանանա քննադատության...

Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4359 | 0 | 0
Facebook