Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Orion Summit 2022-ի ընթացքում կհայտարարվի «Թվային Ջուղա ցանցի» պաշտոնական մեկնարկը

Tech News
Հեղինակ`
Tech News
16:35, ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
Orion Summit 2022-ի ընթացքում կհայտարարվի «Թվային Ջուղա ցանցի» պաշտոնական մեկնարկը

Երևան, Հայաստան, - Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) ՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։ Իսկ ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը Orion Summit 2022-ի գլխավոր բանախոսն է, որը ելույթ կունենա նաև գագաթնաժողովի եզրափակիչ՝ «21-րդ դարի Թվային Ջուղայի ցանցի մեկնարկը» պանելային քննարկմանը։

Ներդրումային բանկերի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունեցող Մարկ Չենյանի մասնագիտացումը ակտիվների կառավարումն է։


    

Պանելային քննարկմանը կմասնակցեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator» -ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր, դոկտոր Արմեն Խերլոփյանը և «Սուրեն Ա․ Իսրաելյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Սուրեն Իսրաելյանը։

Պանելային քննարկմանը կներկայացվի նաև Թվային Ջուղա ցանցի մշակութային նշանակությունը, իսկ գագաթնաժողովը կեզրափակվի ընդունելությունով, որի ժամանակ դաշնակահար և կոմպոզիտոր, Jazzical Komitas-Passion of Fire ալբոմի հեղինակ Ջոել Ա. Մարտինը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ: Գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա նաև ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդես։

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Աղբյուրը` Orion WI PR Department
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1124 | 0 | 0
Facebook