Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշոտ Անդրեասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Լիան Յան
Հեղինակ`
Լիան Յան
23:10, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
Աշոտ Անդրեասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
    
Դուրս եկա Արթիկի քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեում տեղեկացրեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ինձ առաջադրվել է մեղադրանք, և որ որոշումը 24 ժամվա ընթացքում ուղարկվելու է Շիրակի մարզի դատախազին։
Ես ցավում եմ, որ Արթիկի քննչական կոմիտեն ՀՀ և ԱՀ դրոշները պղծող քաղաքացիներից և ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, իսկ այդ պղծությունը կանխել փորձողին՝ ինձ, մեղադրում է խուլիգանության մեջ։
Ամենաբարձր մակարդակով կարվող այս շինծու քրեական գործը ինձ լռեցնելու և ինձ՝ իմ քաղաքական հայացքներից ետ կանգնեցնելու փորձ է, ինչն ինձ մոտ պարզապես ժպիտ է առաջացնում։
Առա՛նց թուրքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն #լինելու_է
Շտապում եմ Երևան միանալու հանուն արդարության պայքարող իմ հայրենակիցներին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
676 | 0 | 0
Facebook