Խնդրում ենք սպասել...

Ֆոտո/Վիդեոշարք

Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի ունեցավ մանկական արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ (լուսանկար, տեսանյութ)

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
15:00, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2013 թ.
Այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի ունեցավ մանկական արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին տարացքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը,
ՊԵկ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ սոցներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը,Ամասիայի համայնքապետ Աղասի Ամիրյանը,ավագանու անդամներ :
Յու-Քոմ ընկերության և "Ամասիայի զարգացման հիմնադրամի" համատեղ ջանքերով հիմնանորոգված արվեստի դպրոցի մասնաշենքը համալրվեց նաև անհրաժեշտ գույքով և նոր երաժշտական գործիքներով:
Ինչպես նշեց Յու-Քոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, նման նախաձեռնությունները ունենալու են շարունակական բնույթ :
Ամասիա համայնքի ընտրության հարցում հաշվի են առնվել տարածաշրջանի սահմանամերձ լինելու և հարուստ մշակութային անցյալ ունենալու հանգամանքները:
Ամասիայի մանկական արվեստի դպրոցը ունի շուրջ ութսուն աշակերտ, գործում են դաշնամուրի, կերպարվեստի, ասեղնագործության, դուդուկի , կլարնետի, պարի բաժինները,
կան դասավանդող ուսուցիչներ համայնքից և Գյումրի քաղաքից, դպրոցի սաները բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների մրցանակակիրներ են:
Շուտով նշվելու է արվեստի դպրոցի հիմնադրման հիսուն ամյակը և ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնաշենք ունենալը լավագույն նվերն էր դպրոցի անձնակազմի, աշակերտների համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3806 | 0 | 0
Facebook