Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս

17:52, Понедельник, 24 Сентября, 2018 года
Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս
     ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են ստեղծում հեղափոխությունից հետո կրթության ոլորտում նախանշած բարեփոխումների իրականացման համար: Անդրադառնալով կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2022 թվականների համագործակցության մասին» ծրագրին, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկա ամսվա ընթացքում: Զրուցակիցների հավաստմամբ` ծրագիրը նոր թափ կհաղորդի հայ-բուլղարական կրթական հարաբերություններին, մասնավորապես, միջբուհական համատեղ նախագծերի իրականացման և կրթաթոշակների փոխանակման գործընթացում: Իր հերթին դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան ևս կարևորել է համագործակցության նոր ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում երկու երկրների միջև զարգացման նոր հեռանկարներ կբացի: Միաժամանակ անդրադառնալով Հայաստանում բուլղարերենի դասավանդմանը՝ նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համապատասխան նախագծեր են իրականացվում, սակայն բուլղարերենի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրն առկա է: ԿԳ նախարարն իր հերթին նշել է, որ օտար լեզուների դասավանդման զարգացումը կրթության համակարգի առաջնահերթություններից է, և այդ համատեքստում անդրադարձ կկատարվի նաև բուլղարերենի դասավանդման խնդիրներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության ոլորտին, մասնավորապես, «Հորիզոն-2020» -ի շրջանակում համագործակցության հնարավորություններին:
    
     ԿԳՆ հաղորդագրություն
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2772 | 0 | 0
Facebook