Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի սաները տպավորիչ համերգ էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

19:46, Среда, 23 Мая, 2018 года
Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի սաները տպավորիչ համերգ էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի սաները տպավորիչ համերգ էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Միջոցառմանը մասնակցեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը ելույթ ունենալով նախ շնորհավորեց ներկաներին Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ՝ միաժամանակ հիշատակելով նաև Մայիսյան հերոսամարտերը։
     Ըստ նրա՝ այդ հաղթանակները վերականգնեցին ու ամրացրին Հայոց պետականությունը։ Այդ կապակցությամբ նա շեշտեց ինչպես Առաջին Հանրապետության հիմնադիրների վաստակը, այնպես էլ հաջորդ սերունդների անմնացորդ նվիրումը՝ պաշտպանել Հայոց պետականությունն ու ջանք չխնայել դրա կայացման համար։
     Վահգան Գևորգյանը միաժամանկ բարձր գնահատեց այսօրվա երիտասարդությանը՝ վերջինիս նվիրումի, խանդավառության ու համարձակության համար՝ արձանագրելով, որ դա մեր ապագայի հուսալիության ցուցիչն է։

Կրկին շնորհավորելով Մայիսյան տոների առթիվ՝ Վ. Գևորգյանը բոլորին մաղթեց տոնական տրամադրություն՝ առաջարկելով վայելել երաժշտական դպրոցի սաների կատարումները։
     Համերգային երեկոն մեծ բավականություն պատճառեց ներկաներին, որոնք բուռն ծափահարություններով էին ողջունում դպրոցի սաներին։

Աբովյանում Առաջին Հանրապետության հարյուրամյակին նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4373 | 0 | 0
Facebook