Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական ստանալու սկզբունքն այլևս չի աշխատելու. Արայիկ Հարությունյան

19:42, Вторник, 22 Мая, 2018 года
Խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական ստանալու սկզբունքն այլևս չի աշխատելու. Արայիկ Հարությունյան
     Առաջիկա պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով՝ վստահության մթնոլորտում. այսպիսի կոչ է արել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը: «Լավագույնները պետք է ստանան բարձր գնահատականներ, իսկ ովքեր չեն տիրապետում առարկային, պետք է փորձեն հաջորդ տարի: Մարդիկ պետք է հստակ իմանան, որ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական ստանալու սկզբունքն այլևս չի աշխատելու: Դա ամենադատապարտելի երևույթն է», - հայտարարել է ԿԳ նախարարը:
     Խոսելով հանրային շրջանակներից հաճախ հնչող այն հարցադրման մասին, թե արդյոք արդարացվա՞ծ է 12-ամյա կրթության, մասնավորապես, ավագ դպրոցի համակարգը, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն իսկապես կա: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը, իմ կարծիքով, արդյունավետ է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն դնել դրա մեջ: Օրինակ, բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցում, կան նաև այլ տարբերակներ», -ասել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք առավելապես վերաբերվել են դպրոցների ֆինանսավորմանը: Մասնավորապես, բազմաթիվ տնօրենների դիտարկմամբ՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևն արդարացված և արդյունավետ մոտեցում չէ:
    
     ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4368 | 0 | 0
Facebook