ԴԻԱՆԱ ՀՐԱՆՏԻ ԱՂԱՍԱՐՅԱՆ (Գետարգելի հիմնական դպրոց)
Դ. Աղասարյանը 1988-1998 թթ-ին սովորել է Աբովյանի թիվ 8 միջնակարգ դպրոցում:
1989-1996թթ-ին սովորել է ք.Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
2000-2004թթ –ին սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական Համալսարանի բանասիրության, մանկավարժության անգլերենի ֆակուլտետը:
2004 թ-ից առ այսօր աշխատում է «Գետարգելի հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ում ՝ որպես անգլերենի և երաժշտության ուսուցիչ:
2013 թ-ին շնորհվել է մանկավարժի որակավորում «Անգլերեն» -ի մասնագիտությամբ:
1995 թ-ին մասնակցել է ԱՄՆ-ի Խաղաղության Կորպուսի ամառային դասընթացներին ‘’ U.S Peace Corps English Summer School ’’ և պարգևատրվել ակտիվ մասնակցության համար:
1996թ-ին մասնակցել է ՀՀ Անկախությանը նվիրված մանկապատանեկան ստեղծագործության փառատոնին և արժանացել պատվոգրի:
1998 թ-ին մասնակցել է Երևանի Կառավարման և Ինֆորմատիկայի Համալսարանում անհատական համակարգիչների միջոցով կազմակերպված hայոց լեզվի և անգլերենի օլիմպիադաներին և գրավել է երկրորդ տեղը:
2006 թ-ին մասնակցել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի ուսուցողական ճամբարի աշխատանքներին:
2017 թ-ին մասնակցել է ‘’ Beauty Guide Training ’’-ի կողմից կազմակերպվող զբոսավարի դասընթացներին և ակտիվ մասնակցություն ունեցել զբոսավարության ասպարեզում:
2017 թ-ին մասնակցել է Dasaran.am-ի կողմից կազմակերպվող «Գնացք 12» -ի արդիական կրթաձևերի դասընթաց – վերապատրաստումներին:
2017 թ-ի օգոստոսին Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի Ֆորում բաժնում ստեղծել է մասնագիտական թեմաներ և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մասնագիտական տարբեր քննարկումներին:
2017թ-ի դեկտեմբերին ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՁԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգի:
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Կոտայք Կրթություն Մշակույթ