Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Այսօր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի ծննդյան օրն է

05:38, Среда, 20 Сентября, 2017 года
Այսօր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի ծննդյան օրն է

՛՛ Ցանկացած աշխատանք, կլինի ղեկավարի կամ սովորական աշխատանք, ամեն մարդ յուրովի է կատարում: Բնական է, որ անհատի գործոնը կա: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացում համայնքի ղեկավարի անհատական գործոնին, նշեմ, որ համայնքի ղեկավարը պետք է հավասարակշռված աշխատանք կազմակերպի մի քանի ուղղություններով, դրանք են՝ ժողովրդի կողմից ընտրված ավագանին, աշխատակազմը, որի հետ առնչվում ես ամեն օր և պետական կառավարման մարմինները: Անհրաժեշտ է մշտապես պահպանել կապը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այն բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում մեր հանրապետությունում: Իրականում պիտի հասցնես շատ բալանսավորված աշխատել: ՛՛


     ՛՛Մեր համայնքում հարաբերությունները բարձր մակարդակի և փոխադարձ վստահության վրա են հիմնված: Դրա արդյունքում մեզ հաջողվել է կարճ ժամանակաշրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր: Այսօր արդեն ունենք շուրջօրյա ջրամատակարարում, կառուցվել է ամբողջ լուսավորության ցանցը և քաղաքը լուսավորության խնդիր չունի, շարունակվում են շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները: 30-40 տարվա բակեր ունենք, որտեղ ասֆալտապատում ու բարեկարգում չէր եղել: Վերջին տարիներին շենքերի բակերում կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Այսպես կարող եմ երկար թվարկել: Համայնքի ավագանու հետ հաջողության ենք հասել ջերմ, մարդկային և աշխատանքային հարաբերություններում ու միահամուռ նպատակային գործելաոճով:
     Համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատում է ժողովուրդը: ՛՛


     Հատվածներ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 20 ամյակի առթիվ byureghavan.am կայքէջին տված հարցազրույցից
    

     Ցանկանք Բյուրեղավանի քաղաապետին առողջություն, հաջողություններ, նոր գաղափարների իրագործում, որոնք միտված են Բյուրեղավան համայնքի հզորացմանը:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2377 | 0 | 0
Facebook