Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Տարիներն անցան, տարիների հետ նա էլ անցավ ու գնաց դեպ հավերժություն. 89 տարեկանում մահացել է ասմունքող Վերա Հակոբյանը

13:41, Среда, 26 Июля, 2017 года
Տարիներն անցան, տարիների հետ նա էլ անցավ ու գնաց դեպ հավերժություն. 89 տարեկանում մահացել է ասմունքող Վերա Հակոբյանը
    
    
    

Խորը ցավով տեղեկացա, որ այսօր 89 տարեկան հասակում իր կյանքի հրաժեշտը տվեց իմ լավ բարեկամ, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանը: Շատերի համար, նաև ինձ համար քաղցր ու հարազատ մի ձայն, խոսքի ու մտքի բարձր ճաշակ ու որակ: Անզուգական կատարողական մեծ վարպետ, նվիրական մարդ և ընկեր Վերա Հակոբյան:
     Տարիներն անցան, տարիների հետ նա էլ անցավ ու գնաց դեպ հավերժություն: Իրենից հետո թողեց բարձր հայուհուն վայել անուն, սեր ու հարգանք, թանկ ու հարազատ հիշողություններ: Նրա թողած վաստակը՝ իր անվան պես բարձր ու լուսեղեն, երկար կմնան նրան ճանաչողների մեջ:
     Խաղաղություն քեզ սիրելի Վերա!!


    

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ-
     Նախագահ Պայծառ Զանյանի ֆեյսբուքյա գրառումից

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4605 | 1 | 0
Facebook