Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ձևավորել ամուր և հոգեպես առողջ, ինքնակազմակերպված ընտանիքներ

11:23, Четверг, 22 Июня, 2017 года
Ձևավորել ամուր և հոգեպես առողջ, ինքնակազմակերպված ընտանիքներ
    
    

«Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի» որդեգրած «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. բարեփոխումներին համընթաց» ծրագրի նպատակն է սոցիալական աշխատանքի մասնագիտական հանրության ջանքերի համադրման միջոցով սահմանել սոցիալական աշխատանքի մասնագիտական որակավորման և պրակտիկ գործունեության չափորոշիչները, այդպիսով նպաստելով Հայաստանում սոցիալական ոլորտի արմատական բարեփոխումների իրագործմանը:
     Ծնողավարման դպրոց ստեղծելու նպատակով «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» -ի ներկայացուցիչները հանդիպեցին Չարենցավանի N6 հիմնական դպրոցի աշակերտների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին բազմաթիվ հարցեր, վեր հանվեցին մի շարք հիմնախնդիրներ Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի նպատակներից է ձևավորել ամուր և հոգեպես առողջ, ինքնակազմակերպված ընտանիքներ, որոնք ի վիճակի են հոգ տանել երեխաների մասին՝ ապահովելով երջանիկ մանկություն, բազմակողմանի զարգացում և խոստումնալից ապագա: Նպատակը . երեխաներին տալ անհրաժեշտը՝ պայծառ և գիտակից միտք, հավասարակշիռ և հոգատար ծնողներ, բարենպաստ միջավայր՝ երազելու և այդ երազանքներն իրականացնելու համար:
    
     https://am.coafkids.org/our-programs/community-development
    
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2199 | 0 | 0
Facebook