Loading...

Articles

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները չշրջանցեցին նաև Աբովյան քաղաքը

17:06, Tuesday, 24 April, 2018
Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները չշրջանցեցին նաև Աբովյան քաղաքը

Հայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է
     տխրությամբ ու լացով, դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից: Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ: Ամեն անգամ արցունքն է միայն ուղեկցում դեպի հուշահամալիրը, հասկանալու նրա նշանակությունը: Այսօր` ապրիլի 24-ին, հայ ազգը համախմբված նշում է Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցը, որի կապակցությամբ անցկացվող միջոցառումները չշրջանցեցին նաև Աբովյան քաղաքը: Այստեղ հարյուրավոր քաղաքացիներ շարժվեցին դեպի Ցեղասպանության անմեղ զոհերի հավերժացմանը նվիրված հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու 1.5 մլն նահատակների անշեջ հիշատակին: Այստեղ էին նաև Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի աշխատակիցները։


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3677 | 0 | 0
Facebook