Loading...

Articles

Մայրաքաղաքը զարդարել են հազարավոր վարդակակաչները

15:31, Friday, 06 April, 2018
Մայրաքաղաքը զարդարել են հազարավոր վարդակակաչները

Երևանի այգիները, պուրակները, մայթերին հարակից ծաղկային տարածքներն արդեն գեղեցկացրել են գույնզգույն վարդակակաչները: Դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին տնկված 750-800 հազար վարդակակաչները գարնան առաջին ծաղիկներ են, որոնք մայրաքաղաքը կզարդարեն մինչև ապրիլի կեսերը, որից հետո դրանք կփոխարինվեն Երևանի ջերմատանն աճեցված և ներկրված սեզոնային ծաղիկներով:

Նշենք, որ այս տարի մայրաքաղաքի ծաղկապատումն իրականացվելու է համաձայն Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումների դիզայներական էսքիզների:
     Ծաղկապատման աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցների և ոլորտի մասնագետների կողմից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1944 | 0 | 0
Facebook