Loading...

Articles

Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

19:28, Wednesday, 07 March, 2018
Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ
    
    

Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի՛ կանայք` դաստիարակներ, ուսուցչուհիներ, դասախոսներ, գիտնականներ,
     Ի սրտե շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առիթով:
     Սիրելի՛ մանկավարժներ, դուք եք պատասխանատու կրթության ոլորտում ավանդույթների պահպանմանը զուգընթաց բարեփոխումների իրականացման համար, որի իրագործումը պահանջում է նվիրում և անմնացորդ սեր:
     Մանկավարժի աշխատանքով է պայմանավորված մեր ապագա քաղաքացու արժեհամակարգի ու պետականության գիտակցության նշաձողի բարձրացումը, որը ոչ միայն մասնագիտական առաքելություն է, այլև գնահատանքի արժանի ամենօրյա բարդ ու դժվարին պարտականություն:
     Մաղթում եմ ձեզ առողջություն, կանացի հմայք, անձնական երջանկություն և գարնանային տրամադրություն


     Լավագույն բարեմաղթանքներով՝ Լևոն Մկրտչյան
    
     ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3128 | 0 | 0
Facebook