Loading...

Articles

Կրկին հաղթանակ

16:58, Friday, 02 March, 2018
Կրկին հաղթանակ
     Բյուրեղավանցի պատանի շախմատիստ Արամայիս Ավալյանը փայլում է իր հաղթանակներով: Հերթականը՝ փետրվարի 20-ից 28-ը Աբովյանի շախմատի դպրոցում կայացած Կոտայքի մարզի պատանիների առաջնությունում էր: Մեր մարզիկը մինչև 14 տարեկան պատանիների մեջ գրանցեց հաղթանակ և ձեռք բերեց ուղեգիր՝ մասնակցելու ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ խաղին, որը տեղի կունենա մարտի 23-ից 31-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում: Նրա մարզիչն է գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը: Պատանիների առաջնությանը մասնակցում էին ևս երեք շախմատիստներ, ովքեր մարզվում են Բյուրեղավանի շախմատի դպրոցում: Նրանք մրցանակային տեղեր չզբաղեցրեցին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2144 | 0 | 0
Facebook