Loading...

Articles

Տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» ծրագրի բացման արարողությունը

23:47, Tuesday, 06 February, 2018
Տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» ծրագրի բացման արարողությունը
     Այսօր՝ 2018թ. փետրվարի 6-ին, Հրազդանի Պ. Սևակի անվան №8 հիմն. դպրոցում տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» ծրագրի բացման արարողությունը:
     Բացմանը ներկա էին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի անգլերեն ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանը, Կրթության ազգային ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ Անուշ Խաչիկյանը և այլ բարձրակարգ հյուրեր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3258 | 0 | 0
Facebook