Loading...

Articles

ՀՈՐԴՈՐ

14:41, Monday, 22 January, 2018
ՀՈՐԴՈՐ

Հայրենիքը իմ մեծ սրբությունն է,

Իմ կյանքն է, իմ մանկությունն է,
     Ամեն անգամ հայրենիք ասելիս
     Արցունքներս են գլորվում այտերիս...

Հաճախ ես նստում եմ ու տխուր խորհում,
     Ինչո՞ւ, ինչո՞ւ հենց ինձ դա պատահեց,
     Գիտակցաբա՞ր էր արդյոք, թե՞ պատահմունք,
     Որ հայտնվեցի հանկարծ հայրենիքից հեռու...

Անցա ես բազում արցունքների միջով,
     Կյանքս դարձել էր անխոս թատերաբեմ,
     Որտեղ ես էի դերակատարը գլխավոր,
     Իսկ սցենարը գրել էր անհայտ մի... Մոլիեր...

Թախծոտ օրերն էին այդպես գլորվում,
     Օտար երկրում կարծես նոր էի ես ծնվել,
     Սովորում էի քայլել, յուրացնել նոր լեզու,
     Բախտից քամահրված նոր կյանքով ապրել...

Թախծոտ օրերն էին այդպես գլորվում,
     ժամանակ էլ չկար նույնիսկ քնելու,
     Երբեք էլ հեշտ չի եղել օտար երկրում
     Հանապազօրյա հացը վաստակելու...

Իհարկե, այդ ամենը ես հաղթահարեցի,
     Որին բոլորը չեն, հարկավ, ի զորու,
     Ճիշտ է, հիմա էլ եմ ապրում ես հայեցի,
     Բայց հայրենիքիս կարոտն արթուն է իմ սրտում...

Հայե՛ր, որտեղ էլ որ դուք ապրում եք,
     Լսեք, խնդրում եմ, խորհուրդն իմ բարի,
     Սիրեք հայրենիքը և լքված հողերը ձեր,
     Տուն դարձեք՝ ի սեր գալիքի հայրենիքի...

Լյուդմիլա Շելլունց
     20-01-2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2962 | 0 | 0
Facebook