Եթե մեկ նախադասությամբ ինձ բնութագրեի, ապա կասեի...
23:31, Monday, 15 January, 2018
Զրուցակիցս ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Դավիթ Աքելյանն է: Դավիթն ունի գերազանց առաջադիմություն և բարձր ակտիվություն ուսանողական կառույցներում: 1.Եթե նորից լինեի 18 տարեկան... -Կզբաղվեի փիլիսոփայության հետ կապ չունեցող մեկ այլ բանով․․․ փառք աստծո, ես այս տողերը գրում եմ 19 տարեկանում: 2.Տանել չեմ կարողանում, երբ... -Քննադատում են «Հարթ աշխարհ» -ի կողմնակիցներին․․․ Յուրաքանչյուր ոք ազատ է ընտրել այն իրականությունը, որում ցանկանում է ապրել: 3.Կյանքն ինձ համոզել է, որ... - Իր կողմից որպես համոզմունք առաջարկվող ոչ մի բան չընդունեմ միանշանակորեն: Անգամ այն, ինչը նոր ասացի: 4.Կորուստներն ու ձեռքբերումները ... - Ընթացիկ հաշվարկային երևույթներն են, եկեք վերջնարդյունքին նայենք: 5.Ես կսիրահարվեմ նրան, եթե... - Եթե սկսեմ դատողություններս «եթե» -ներով չկառուցել: 6.Հայաստանն ու ես..․ - Շատ վաղուցվա ծանոթներ ենք... բայց իրական ընկերությունը սկսվեց, երբ առաջին անգամ վերադարձա այլ երկրից: 8.Եթե մեկ նախադասությամբ ինձ բնութագրեի ապա կասեի... -Կարող է․․․ բայց դեռ մտածում է, որ կարող է: 9.Գուցե հնարավոր է... - Սեր առաջին հայացքից: Ուղղակի պետք է նախ հասկանալ՝ ինչ հաշվարկման համակարգում պետք է դիտարկել սերը, արդյոք սերը զգացմունք է, զրոյական տրամագծով մատերիալ կետ է, թե ընդամենը չափման միավոր ունեցող ֆիզիկական մարմին։ 10.Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է... - Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար անհրաժեշտի գիտակցումը: 11.Ես չեմ երազում միայն... - Երազելու մասին` դա ինձ մոտ ամենալավն է ստացվում: 12. Ես կարող էի... - Ես կարող էի դրախտ ընկնել, բայց ինձ ընտրությանս հնարավորության մասին զգուշացրին այն ժամանակ, երբ արդեն դժոխքում էի: 13. Ես պիտի... -Խոսեմ, որ ինձ տեսնեն․․․ ցավոք, շատերը միայն ականջներն են սրում այդ ընթացքում: 14. Կուզեի ապրել մի տեղ, որտեղ... _Գրավիտացիան մաքսիմալ ուժեղ է: Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի իր տունը լքել: 15. Ես Դավիթ Աքելյանն եմ, ես... - Ես Դավիթ Աքելյանն եմ, ես առավոտյան կարթնանամ Երևանում, կեսօրին կերազամ Մարս թռչելու մասին, իսկ գիշերը կսկսեմ բարձրագույն աշխարհների ճանաչողությունը: |
Like
1
Dislike
0
6228 | 0 | 1 | 0