Երբ իմանաք պատճառը, նույնիսկ կսկսեք մի քիչ հպարտանալ ձեր հարբուխով:
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում չափահաս ամերիկացիների 50 – 90 տոկոսը հիվանդանում է հարբուխով, որն անմիջապես դադարում է, երբ նրանք հայտնվում են տաք միջավայրում:
Մարդու քիթը շատ արդյունավետ գործիք է: Մեր շնչած օդը մինչև մեր թոքերում հայտնվելը, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում դրսում, պետք է 26 – 30 աստիճան տաքանա: Այսինքն մի քանի վայրկյանի ընթացքում (ու նույնիսկ ավելի արագորորեն) քթի վերին, միջին ու ստորին անցուղիներում տեղի է ունենում օդի ադապտացում օրգանիզմի կարիքների համար. այն տաքանում կամ պաղում և հընթացս խոնավանում է այն հեղուկով, որը փոքր քանակություններով առկա է յուրաքանչյուր մարդու քթում:
Ցուրտ եղանակի դեպքում մարդն առավել խոցելի է դառնում արտաքին տարատեղակ ներգործությունների (վարակիչ մանէներ) հանդեպ: Քթուղիներն սկսում են արտադրել մի հեղուկ, որը պիտի կանխի վնասակար մանրէների ու նյութերի մուտքն իր օրգանիզմ: Այդ հեղուկում առկա են սպիտակուցներ, ածխաջրեր, որոշ տեսակների բջջանյութ, աղ: Սպիտակուցներից մեկը՝ «մուցին» -ը, մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Այդ շաքարը մեծ քանակությամբ ջուր է կլանում, որի հետևանքով հեղուկը թանձրանում է:
Վերոհշյալ ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքների համաձայն ցուրտ պայմաններում գտնվող մարդու օրգանիզմը մեկ օրում կարող է 300 – 400 միլիլիտր (գրեթե երկու բաժակ) այդպիսի հեղուկ արտազատել:
«Սառնամանիքային հարբուխ» -ը առավել ուժգին է դրսևորվում հեղձուկ (ասթմա), ալերգիա և թույլ անոթներ ունեցող մարդկանց մոտ: