Loading...

Articles

«ՀՀ բանկեր, ներդրումային ծրագրեր և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի բացումը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

16:36, Thursday, 09 November, 2017
«ՀՀ բանկեր, ներդրումային ծրագրեր և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի բացումը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Նուռ էքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: Այցելուներին իրենց ծառայություններն են ներկայացրել 7 բանկ և վարկային կազմակերպություն: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2939 | 0 | 0
Facebook