Այսօր մեծ եռուզեռ էր Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցի բակում և բակից դուրս:
Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցը մասնակցում էր ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակին:
Շաբաթօրյակի շրջանակներում մաքրման աշխատանքներ իրականացվեց ոչ միայն դպրոցի ներսում և բակում, այլ նաև մաքրվեց դպրոցի հարակից տարածքը և գյուղի տարածքում տեղակայված Խաչքարի տարածքը:
Փոքր համայնքի միջնակարգ դպրոցի փոքրիկ կոլեկտիվը գիտակցորեն և մեծ սիրով էին մաքրում` միշտ մաքուր իրենց բնակավայրը: