Loading...

Articles

Միջոցառում նվիրված ուսուցչի տոնին

11:45, Monday, 09 October, 2017
Միջոցառում նվիրված ուսուցչի տոնին
    
    


     Կոտայքի մարզ Նոր Գեղիի N1 միջն. դպրոցի ուսուցչի տոնին նվիրված միջոցառումը սկսվեց ողջույնի խոսքով: Դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ շնորհավորեցին ուսուցիչներին՝ մանսագիտական տոնի առթիվ: Ցերեկույթի երկրորդ մասը նվիրված էր վաստակաշատ ուսուցչուհի Ալմաստ Ռամազյանին, ով երկար տարիներ դպրոցում աշխատելուց հետո անցել է արժանավայել հանգստի: Միջոցառմանը ներկա էին Նոր Գեղի համայնքի աշխատակազմի ղեկավար Ա.Առաքելյանը, դպրոցի թոշակառու ուսուցիչներ: Սիրելի ուսուցչին շնորհավորելու էին եկել նաև նրա նախկին աշակերտները, ովքեր իրենց հիշողություններով հուզեցին ներկաներին:


     Կարեն Մակարյամի ֆեյսբուքյան էջի գրառումից


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5596 | 0 | 0
Facebook