Loading...

Articles

Կոտայքի մարզը «Մշակութային վերածնունդ» փառատոնում

08:33, Thursday, 14 September, 2017
Կոտայքի մարզը «Մշակութային վերածնունդ» փառատոնում
     Դիլիջան քաղաքում անցկացված «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական ավանդական փառատոնին մասնակցել և Գառնի, Քանաքեռավան ու Գողթ համայնքների ներգրավմամբ ձևավորված մարզային ցուցադրական տաղավարներում ներկայացվել են Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաների ձեռքբերումները /կերպարվեստ, խեցեգործություն, գոբելեն, ժանյակագործություն, ազգային նվագարաններ ու երաժշտություն/, Գառնիի մշակույթի տան զբոսաշրջության զարգացման ինֆորմացիոն կենտրոնի և գորգագործության խմբակի գործունեությունն ու իրականացվող աշխատանքները, Գողթ համայնքի ինքնատիպ բերքն ու բարիքը:

Փառատոնը նպատակ ուներ օտարերկրյա հյուրերին ծանոթացնել մեր հազարամյա մշակութային ժառանգության, զբոսաշրջային ենթակառուցվածքների ու ազգային խոհանոցի առանձնահատկությունները:
    
     http://kotayk.mtad.am/news/item/2017/09/09/paratondilidjan/

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3675 | 0 | 0
Facebook