Loading...

Articles

«Գրաբուս» շարժական գրախանութը Եղվարդում

14:12, Friday, 11 August, 2017
«Գրաբուս» շարժական գրախանութը Եղվարդում

Եղվարդցիների հյուրն էր Հայաստանի ազգային գրադարանի «Գրաբուս» շարժական գրախանութը: Համայնքի ընթերցասեր հասարակությունը սիրով դիմավորեց «Գրաբուսին»: Ցուցադրված գրականությանը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Եղվարդի գրադարանների աշխատակիցները, դպրոցականներն ու երիտասարդները: Ցուցահանդես-վաճառքում ներկայացված էին «Զանգակ», «Էդիթ Պրինտ», «Անտարես», «GSM ստուդիո» հրատարակչություններից մոտ 200 անուն նոր հրատարակություններ՝ մանկական, գիտահանրամատչելի, թարգմանական, պատմական և դասական գրականություն: Այցելուներին հետաքրքրեց հատկապես ժամանակակից թարգմանական գրականությունը:
     «Գրաբուս-գրախանութը» Հայաստանի մշակութային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությունն է, որը մեկնարկել է ս. թ. փետրվարին Երևանի Ազատության հրապարակից: Շարժական գրախանութն այս ընթացքում հասցրել է այցելել ՀՀ մի շարք մարզեր՝ հնարավորություն տալով տեղի բնակչությանը շուկայականից ցածր գներով ձեռք բերել որակյալ գրականություն:


    
    
     http://yeghvard.am


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3912 | 0 | 0
Facebook