Loading...

Articles

Հրազդան. համերգային միջոցառում ՛՛ճանաչենք մեր քաղաքը՛՛

08:40, Monday, 24 July, 2017
Հրազդան. համերգային միջոցառում ՛՛ճանաչենք մեր քաղաքը՛՛


     Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակում տեղի ունեցավ համերգային միջոցառում ՛՛ճանաչենք մեր քաղաքը՛՛ծրագրի շրջանակներում:
     Համերգի ժամանակ կատարվեցին հայրենասիրական երգեր, ազգագրական պարեր, աճպարարական համարներ, որոնք կատարում էին մեր քաղաքի շնորհալի երիտասարդները:
     Միջոցառման ընթացքում հայտարարվեց ՛՛Հրազդանի լավագույն լուսանկարիչ՛՛ ֆոտոմրցույթում հաղթող ճանաչվածի անուն- ազգանունը: Փոտոմրցույթի հաղթողին տրվեց պատվոգիր իսկ մնացած բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր 《ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՐԱԶԴԱՆ》երիտասարդական կազմակերպության կողմից:
     Համերգի վերջնամասում ազդարարվեց Հրազդանի լավագույն《ԵՐԳ, ՊԱՐ, ՈՒՏԵՍՏ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՌԵՊՈՐՏԱԺ և ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈԳՈ》 մրցույթների մեկնարկի մասին:
     Իսկ համերգային ծրագիրը եզրափակվեց հանդիսատեսի և ելույթ ունեցողների համընդհանուր միասնական պարով:


     Miasnakan Hrazdan


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3593 | 0 | 0
Facebook