Loading...

Articles

Առաջարկվել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ

19:12, Monday, 17 July, 2017
Առաջարկվել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում:

Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը:

Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագորեն վերացնեն առաջացած խնդիրը:

#խորհրդակցություն #կոմունալոլորտ #անձրևաջրերիկուտակում

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2026 | 0 | 0
Facebook