Loading...

Articles

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՂԱԾ ԿԱՊԸ (հատված Սերգեյ Մանուկյանի հոդվածից)

03:51, Monday, 19 June, 2017
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՂԱԾ ԿԱՊԸ (հատված Սերգեյ Մանուկյանի հոդվածից)

Հիմա դաշնակցության ու երիտթուրքականության կապին անցնենք: Պարզ է, որ սրանք վերջին հաշվով գաղափարա-քաղաքական նույն ակունքներից դուրս գալով՝ մի որոշ ժամանակ ձեռք ձեռքի տված էին գործելու:
     Դաշնակցություն - երիտթուրքականություն միությունը կայացավ 1907թ. Փարիզում՝ մասոնականության այդ մյուս գլխավոր օջախում: Այդտեղ տեղի ունեցած «Թուրքիայում գործող կուսակցությունների (դրանցից ամենախոշորը երիտթուրքականն էր, -Ս.Մ.) կոնգրեսը», որին հայկական կողմից մասնակցում էր դաշնակցությունը, հրապարակում է մի հայտարարություն, որում կողմերը «ձեռք ձեռքի տված», «եղբայրաբար», «հանդիսավոր միմյանց խոսք տալով» որոշում են պայքարել «Աբդուլ Համիդի գահընկեցության», «ներկա ռեժիմի արմատական փոփոխության» և «մի ներկայացուցչական ռեժիմի՝ պառլամենտի հաստատման» համար: Կոնգրեսի այդ որոշումը բավական էր, որպեսզի կարճ ժամանակ անց Թուրքիայում տեղի ունենար իշխանափոխություն, ընդ որում՝ հեշտ, անարյուն: Թուրքիայում երիտթուրքերը եկան իշխանության, որում իր ներդրումն ունեցավ նաև հայ «ազգային» կուսակցություն Դաշնակցությունը, պարզ է՝ իր ուժի չափով: Դրանից հետո սկսվեց երիտթուրքեր - դաշնակցություն մտերմությունը: Լեոն ծանոթանալով այդ օրերի՝ Կ. Պոլսի հայ մամուլի հետ՝ ի՜նչ տեսնի այնտեղ. «Հայ թուրքական եղբայրության ի՜նչ տեսարաններ: Կարծես թե իրականության չէ այդ, այլ՝ հատվածներ «Հազար ու մի գիշերներից»:

Երիտթուրքական հեղափոխությունից անմիջապես հետո երիտթուրքերը որոշում են Կ. Պոլիս բերել վտարանդիության մեջ մահացած երիտթուրքականության հոր՝ Դամադ փաշայի մարմինը: Այդ հանդեսը վերածվում է հայ-թուրքական «եղբայրության» մի ցույցի, որին տոն տվողներն են լինում դաշնակցական գործիչները՝ իրենց փքուն ճառերով: Հանդեսից հետո հայ թե թուրք այցելում են Գրիգոր Օտյանի գերեզմանին: Այս անգամ էլ «եղբայրության» տոն տվողները երիտթուրքերն են լինում: Հեղափոխության «մեղրալուսինը» մթագնել էր դաշնակցության միտք - զգացմունքները:
     1908-09թթ. Ռուսաստանում գլուխ է բարձրացնում ստոլոպինյան ռեակցիան, որի հետևանքով շատ դաշնակցականներ (նաև՝ ոչ դաշնակցականներ) են ձերբակալվում: Հեղափոխականները Ռուսաստանից Թուրքիա են փախչում՝ այդտեղից իրենց ջհուդա-մասոնականությունից վերցրած ազատ քաղաքական սիրո ու ատելության սկզբունքը իրականացնելու և այդտեղից Ռուսաստանի վրա իրենց հեղափոխական քարերը նետելու: Այս անգամ էլ Թուրքիան է դաշնակցականների համար դառնում ազատության ու իրենց հեղափոխականության արտահայտման խարիսխ: Թուրքիայում մեր պերմանենտ հեղափոխության տեսլականով ապրողներն իրենց հեղափոխությունն արդեն արել էին, – հիմա էլ պետք էր չէ՞ Ռուսաստանին անցնել (նրանք չէին մոռանում նաև Պարսկաստանը): Թուրքերին ու երիտթուրքերին՝ իրենց երկրից դաշնակների այս՝ իրենց ոխերմ թշնամու դեմ երեխայական հոխորտանքները մի լավ զվարճացնում էին…
     Սակայն հանկարծակի ընդհատվում է երիտթուրք - դաշնակցություն մեղրամիսը. 1909թ. գարնանը Աբդուլ Համիդը երիտթուրքերի թշնամի պահպանողական ուժերի օգնությամբ հեղաշրջում է կատարում: Բայց դա կարճ է տևում. երիտթուրքերը վերականգնում են իրենց «հեղափոխական» իշխանությունը, որին օժանդակում են նաև դաշնակները: Սուլթանը գահընկեց է արվում և աքսորվում Սալոնիկ՝ մասոնա-երիտթուրքականության որջը: Բայց մինչ իր «արյունոտ» աթոռից հեռացվելը՝ Համիդը հայերի հանդեպ իր հերթական ոճրագործությունն է կատարում՝ կազմակերպում է Ադանայի ջարդը, որին զոհ է գնում մոտ 30 հազ. հայ:

Փաստերը վկայում են, որ ջարդի կազմակերպումին ու իրագործումին երիտթուրքերը ևս մասնակցել են, թեև իրենք դա լրիվ գցում էն «հին ռեժիմի» վրա: Այդ մասին է վկայում այն, որ նորից իշխանության գալով` նրանք ամեն կերպ աշխատում էին կոծկել «Ադանայի գործը», բավարարում չտալ հայերի արդար պահանջներին և այլն: Բայց դաշնակցությունը դա չէր տեսնում կամ էլ չտեսնելու էր տալիս: Նա ժամանակավոր մի ազատություն էր ստացել, պառլամենտում մի քանի աթոռ ուներ եւ կարծում էր, թե բանը հավիտյանս այդպես է լինելու: Դաշնակցության հովանավոր մասոնական ուժերը իրենց գերնպատակները քողարկելու համար թույլ չէին տալիս, որ նա ճանաչեր երիտթուրքականությանը, թույլ չէին տալիս, նա էլ չէր տեսնում, որ «նոր» թուրքական կարգը մասոնական վերին օթյակներին ի սպաս դրված մի ազգայնամոլական կարգ է, որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նա Աբդուլից ավելի հետևողականորեն է աշխատելու հայից օսմանցի ձուլել: Այնպես որ, շարունակվում էին դաշնակցության «եղբայրական» հարաբերությունները երիտթուրքերի հետ: Վերջիններիս Ադանայի ջարդի մեջ մասնակցությունը, դրանից հետո՝ տմարդի վերաբերմունքը եղեռնագործության զոհերի ու դրանից տուժողների նկատմամբ, դույզն անգամ չսասանեց այդ մտերմական հարաբերությունները: Թուրքական պառլամենտում նստած հայ պատգամավորները, ովքեր մեծ մասամբ դաշնակցականներ էին, իրենց գրեթե լուռ էին պահում Ադանայի եղեռնագործության հանդեպ. ոչ մի բողոք ու պահանջ: Լռությունը ոսկի էր… «Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ, դաշնակցությունը չէ ուզում: Ավելի արտոնված դիրք գրավելու համար՝ նա նույնիսկ պաշտոնապես գրավոր դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ և առուծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը: Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, կուսակցությունը ստորագրում է պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի» (Լեո): Երիտթուրքերին դեռ պետք էր դաշնակցության՝ իրենց հանդեպ այս անվերապահ հավատը: 1909 թ. հեղաշրջումից հետո նրա դիրքերն այնքան էլ կայուն չէին:


     Ո՜վ կպատկերացներ, որ երիտթուրքերի նկատմամբ դաշնակների այս ջերմ սերը կարող էր փոխվել: 1912թ. պառլամենտական ընտրության արդյունքում դաշնակցությունը խոստացված 20 պատգամավորների փոխարեն միայն 12-ը ստացավ: Ստացվեց, որ բարեկամները խաբեցին բարեկամներին: Դաշնակցության կուսակցական եսամոլությունը խիստ վիրավորվեց: Աստիճանաբար նրա մեջ սկսեց հին՝ դեպի Եվրոպա ու Ռուսաստան «սերերը» հիշվել: Նոր նա «տեսավ» «նոր» ու «ազատ» Թուրքիայի ինչ լինելը, նոր «զգաց», որ նոր իշխանությունը հնի ավելի վայրագ տեսակն է` «Թուրքիան միայն թուրքերի համար» տեսլականի ավելի բռի իրագործողը…

Եվրոպա-Ամերիկա-ասիական քաղաքական շարժերը, որոնք իրենց հիմքում ունեին թալանչիական շահեր հետապնդող մասոնական հրեշի սարքած խարդավանքներն ու դավադրությունները, տարածաշրջանը հրում էին դեպ մեծ ողբերգությունը՝ համաշխարհային պատերազմը: Կողմերը իրենց ուժերն էին ի մի բերում: Պատերազմը սկսվելուց օրեր առաջ դաշնակցականները Էրզրումում ընդհանուր ժողով են անում: Ժողովին երիտթուրքերի կողմից ներկայացուցիչ է մասնակցում, ով առաջարկում է դաշնակցությանը իր՝ հայկական ուժերը միացնել գերմանա-թուրքական դաշինքի ուժերին, ինչպես նաև կովկասահայության մեջ ապստամբություն հրահրել ռուսների դեմ: Փոխարենը ինչ-որ խոստումներ են տրվում: Այդ դրամատիկ իրավիճակում Դաշնակցությունն իր պատմության ընթացքում երևի եզակի ճիշտ քայլերից մեկն է անում: Ժողովը երիտթուրքական առաջարկի կապակցությամբ կայացնում է մի վճիռ, որը միակ արդար, ճշմարիտ ու տրամաբանական վճիռն էր միմյանց բախվող սալի ու կռանի մեջ գտնվող մի թույլ ազգի համար: Որոշվեց չընդունել երիտթուրքական առաջարկը եւ ծագող պատերազմում պահել չեզոքություն: Բայց հայության փրկությունը առաջիկա արհավիրքներում ապահովող այդ որոշումը մնաց թղթի վրա: Ավելի վճռորոշ եղավ Կ. Պոլսի դաշնակցական կոմիտեի և Կովկասի արեւելյան բյուրոյի որոշումը՝ ոչ թե չեզոք չմնալ, այլ բռնել Ռուսաստանի կողմը եւ տալ նրան այն ամենը, ինչը մերժվել էր թուրքերին: Խոսքը տանք իրավիճակին ըստ ամենայնի տեղյակ, ժամանակի հայ լուսանցքային քաղաքական մտքի կրողներից մեկին՝ Լեոյին. «Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել է ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլև հակառակ նրա ցանկության: Ժողովուրդը Կ. Պոլսի եւ Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը և միայն մի բան էր ցանկանում, որ իրենց թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր: Այսպես չեղավ դժբախտաբար: Այդ ժողովուրդը՝ անմեղ և անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, եւ դրա հետեւանքով նրա համար փրկություն չէր մնում այլևս»: Թուրքահայաստանի եղերական բախտը որոշված էր: Նա պետք է մասոնական հրեշին կեր դառնար` նրա համար նորանոր ախորժակներ բացելու համար: Արյան գետեր հոսեցին. երիտթուրքական, նրա թիկունքին կանգնած հուդամասոնականությունը իր ուզածի ամենածայրագույնին հասավ: Ինչպե՜ս դրա համար դաշնակցությանը վարձահատույց չլիներ: Բայց վարձահատույց` ամենաժլատ կերպով. Հայաստանի մի փոքր հատվածին անկախություն տրվեց, - «անկախություն» դաշնակցական իշխանությամբ: Եվ պարզ է, որ երիտթուրքականության նկատմամբ դաշնակցության սերը մի օր պետք է էլի արտահայտվեր: Ռուսական արջի արթնանալու հետեւանքով, երբ ռուսական կարմիր բանակն ուղղվեց Հայաստանի վրա, եւ դաշնակցական իշխանության վերանալը օրերի հարց էր, կուսակցությունը, հատկապես նրա հրեից փեսա Սիմոն Վրացյանը, իր փրկության փրկանակը տեսնում է, ի զարմա՜նք, 1915թ.-ից հետո, Կարաբեքիր փաշայի մեջ, ով իր հաղթական պատերազմների արդյունքում Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր պարտադրել Հայաստանին: Փաշային առաջարկվում է միանալ և միասին կռվել Ռուսաստանի դեմ: Իհարկե հազար ու մի մեղայականներ էլ են հնչեցվում, դատապարտվում, սխալ է համարվում կուսակցության՝ դեպի երիտթուրքիան ունեցած երախտամոռ անցյալը:

«Մենք 30 տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմանցիությանը, – գրում է այդ օրերի դաշնակցական մամուլ «Անկախ Հայաստանը», - մինչդեռ մեր իսկական թշնամին Ռուսաստանն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ»: Բայց Կարաբեքիրը հո էն գլխից էլ գիտեր՝ որն է իր սերը, որը՝ ատելությունը:
     Այսօր… այսօր ի դեպ Թուրքիան դաշնակցական հին սերը փորձում է սեփականել դաշնակցական 1-ին հանրապետության ժառանգորդ 3-րդ հանրապետությունը: Որից էլ` խանդի տեսարանները: Բացի այդ՝ նաև իշխանության կարոտաբաղձությունը…
    
    
     Կազմեց՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
    
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     19.06.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5208 | 0 | 0
Facebook