Loading...

Articles

Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ընկերությունը երկու 1-ին մրցանակներով է վերադարձել մոսկովյան հեղինակավոր մրցույթից

11:35, Thursday, 24 November, 2016
Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ընկերությունը երկու 1-ին մրցանակներով է վերադարձել մոսկովյան հեղինակավոր մրցույթից

#Երևաննախագիծ
     Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների և հետազոտողների ազգայի միավորման (NOPRIZ) 2016 թվականի լավագույն նորարական նախագծերի մասնագիտական մրցույթը, որին ներկայացվել էր 188 հայտ:

Հեղինակավոր այս մրցույթին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայացրել էր 2015-16թթ. մշակված ուսումնամարզական համալիրի նախագիծը` Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում:

Այս աշխատանքը «Բազմաֆունկցիոնալ համալիրի լավագույն նախագիծ» և «Կրթության ոլորտի օբյեկտի լավագույն նախագիծ» անվանակարգերում արժանացել է առաջին մրցանակների:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1836 | 0 | 0
Facebook