Loading...

Articles

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին

13:55, Monday, 17 October, 2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին
     Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին.
    
     #ՏարոնՄարգարյան. «Երևանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են։ Այսօր էլ մենք այստեղ ենք Ռիգայում «Երևան» անունը կրող այգու բացման առիթով, ինչի համար, նախ և առաջ, շնորհակալ եմ գործընկերոջս՝ Նիլ Ուշակովին, նաև իր ողջ թիմին՝ այս նախագծի կյանքի կոչմանը մեծապես աջակցելու համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև Ռիգայի դումայի բոլոր պատգամավորներին, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին այս այգին «Երևան» անվանակոչելու համար։ Շնորհակալ եմ նաև Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին: Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»
    
     #EVNpark #ТаронМаргарян #Riga #EVNRiga
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1555 | 0 | 0
Facebook